Ջերմուկի զորամասից անհետացած զինծառայողներից մեկի որդին փրկել էր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը

Ինչպես հաստատվել է՝ Ջերմուկի զորամասից երեկ երկու զինվոր են կորել եւ, ըստ նախնական վարկածի, նրանք ձնաբքի տակ են մնացել:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ կորած զինվորներից մեկի՝ Կարեն Պետրոսյանի որդին՝ Արմեն Պետրոսյանը, մեկ տարի առաջ ջրանցքն ընկած մարդու կյանք էր փրկել եւ խիզախության համար մեդալ էր ստացել:

Անցած տարի Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանն է, ով այս տարիքում առանձնացել է մարդասիրական բացառիկ որակներով և խիզախությամբ. նա փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը: Այս մասին սոցանցի իր էջում գրել էր Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

Նա, մասնավորապես, նշել էր.«Դրսևորած վճռականության, անձնուրաց և անգնահատելի սխրանքի համար Արմենն այսօր իմ կողմից պարգևատրվել է պատվոգրով: Նրան «Քաջ սիրտ» համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում շնորհվել է նաև խիզախության մեդալ և դիպլոմ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: