Պատ երազմի օրերից մի դեպք է մեջս տպավորվել, երբ 18 տարեկան զինվորին տեղափոխում էինք հոսպիտալ (2 աչքերը կուրացել էին), հարցրի…

Պատ երազմի օրերից մի դեպք է մեջս տպավորվել, երբ 18 տարեկան զինվորին տեղափոխում էինք հոսպիտալ (2 աչքերը կուրացել էին), հարցրի…

Gala.tv-ը գրում է. ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 6-րդ կուրսի կուրսանտ Արայիկ Ղուշչյանը սեպտեմբերի քսանյոթին, երբ իմացել է պատ երազմի մասին, որոշել է առանց հապաղելու ռազ մաճակատ մեկնել: «Անմիջապես կապվեցի զինվորական ընկերներիս հետ, որից հետո վերադաս

հրամանատարության, ոֆ թույլ տան կամավոր սկզբունքով մասնակցել պատերազմին: Հրամանատարության կողմից միջոցառումներ կազմակերպվեցին, ու մենք կցվեցինք N հոսպիտալին, ու մեր հետագա գործողությունները կատարվեցին համապատասխան հոսպիտալում և այլ հաստատություններից և վայրերից մեր վի րավոր զինվոր ընկերների տարհանման փուլին մասնակցելով: Պատ երազմի օրերին մեր հայրենասիրության աստիճանը հասել էր իր գագաթնակետին ու ուներ վարակիչ բնույթ: Օրերը անցնում էին շատ արագ, էնքան արագ, որ պատ երազմի ողջ ընթացքը ինձ համար թվաց մեկ պահ։ Կարծես երազ լիներ, որը տևում է յոթ վրկ.: Այդ

օրերը իմ կյանքում, իմ ներաշխարհում, հոգեբանությանս մեջ մեծ փոփոխություններ թողեցին: Ես առավել շատ սիրեցի հայրենիքս, վերահաստատեցի համոզմունքս, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել, և հավանաբար թե ամենակարևորը՝ ավելի շատ սկսեցի սիրել ու գնահատել կյանքը և ինձ շրջապատողներին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցոի ընթացքում պատմում է

ռազ մաբժշկական ֆակուլտետի կուրսանտը: Արայիկ Ղուշչյանն ասում է՝ պատերազմի ընթացքում դժ վարությունները առավել շատ հոգեբանական էին, քան ֆիզիկական: «Ամենադժ վարը նույնիսկ մեկ վի րավոր տեսնելն էր… ճիշտ է պրակտիկայի իմաստով ավելի շատ եմ հմտացել իմ մասնագիտության մեջ, սակայն հմտությունները կատարելագործելու լավ առիթ չէ պատ երազմը»,- ասում է Արայիկ

Ղուշչյանը: «Պատ երազմի օրերից մի դեպք է մեջս տպավորվել, երբ 18 տարեկան զինվորին տեղափոխում էինք հոսպիտալ (2 աչքերը կուրացել էին), հարցրի՝ տանեցիների հետ ե՞րբ է խոսել, ասաց՝ յոթ օր առաջ, ասացի՝ Շանթ ջան, բա չես ցանկանում զանգեմ ձերոնց հետ խոսես: Ասաց՝ չի ցանկանում, որ տանեցիք իմանան, որ վի րավոր է: Ես կրկին պնդեցի, որ զանգի ու գոնե ասի, որ

ամեն ինչ նորմալ է, ու ինքը ողջ է: Վերջապես Շանթը համաձայնվեց ոպ հոր հեռախոսահամարը տվեց, որպեսզի զանգահարեմ, խոսելու ընթացքում հայրը ասաց՝ Շանթ ջան, ձայնդ մի տեսակ է, հո բան չի՞ պատահել։ Շանթը ասաց՝ չէ, պապ ջան, քնած էի, նոր եմ արթնացել, ամեն բան շատ լավ է: Ես ռեալիստ եմ. իմ հիշողությունից չէի ցանկանա

ջնջել ոչ մի բան՝ թե՛լավ, թե՛ վատ բան, քանզի վատի վրա սովորում ես ու լավն ես կառուցում, իսկ լավ հիշողություններից ինձ բավարարված եմ զգում»,- շարունակում է պատ երազմի մասնակից կուրսանտը: Արայիկ Ղուշչյանի ասելով՝ պատ երազմից առաջ և հետո շատ չեն իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունները, սակայն պատ երազմից

հետո հիմա ամեն ինչին նայում է ուրիշ կերպ, սկսել է ամեն ինչ վերանայել: «Պատ երազմի ժամանակ չեն եղել այնպիսի պահեր, որ անզորություն զգամ, և ինձ թվա՝ ոչինչ հնարավոր չէ փոխել, մինչ օրս ես վստահ եմ, որ մենք շատ զորեղ ենք, ու ամեն բան հնարավոր է փոխել, և կփոխենք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: