Շնորհավոր Մարտի 8-դ ՄԱՄ ՋԱՆ․․․Առաջին անգամ ես քեզնից մի քանի երկինք ու երկիր հեռու եմ…

Շնորհավոր Մարտի 8-դ ՄԱՄ ՋԱՆ
Առաջին անգամ ես քեզնից մի քանի երկինք ու երկիր հեռու եմ…
Քեզ ծաղիկներ բերել չեմ կարող էստեղ ծաղիկները քաղել չեն լինում, բայց դրանք մոր բույր ունեն, քո բույրն ունեն մամ, շատ անուշ են բուրում։Չդադարես ապրել մամ, ապրի ու աշխարհը կհամոզվի, որ քանի մայրը կա, որդին չի կարող չլինել…

Գիտեմ, որ ուզում ես գրկել ինձ եւ հոտոտել բույրս էնպես, ինչպես էն ժամանակ, երբ դեռ նորածնի անմեղությամբ գրկումդ էի։ Դու ինձ համար երբեք քեզ չես խնայել, ցավով կյանք ես տվել եւ կյանքով մեծացրել։Դե ասա ա՜յ մերս, ինչպե՞ս խնայեի կյանքս, երբ հարցը քո խաղաղությանն էր վերաբերում։ Մամ ջան, ես կամ, քո տղեն կա ,Ես կամ քո ամեն գիշերվա ու ամեն լուսաբացի մեջ…. Ես կամ ամենուր, ուր դու կաս…

Հաա, ամենակարևորն առողջությանդ մասին չմոռանաս, ապրելու մասին չմոռանաս։ Քանի դու ապրում ես, ապրում եմ և ես…Շատ բան չեմ խնդրում, սրբիր արցունքներդ դրանք հոսում են դեպի իմ սիրտ, իսկ ես չեմ ուզում սրտումս քո դառնությունը հավաքել մամ։ Ես ժպտում եմ մամ, դու էլ ժպտա…Ժպտա ու կզգաս՝ գիրկդ ինձնով կլցվի…Շնորհավոր Մաաամմմ..
Շնորհավորում եմ ՁԵԶ ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄԱՅՐԵՐ հպարտ մայրեր,Փորձեք ժպտալ ինչքան էլ որ դժվար լինի,ու Ձեր ժպիտները երկինք ուղարկեք,որպեսզի Տղերքը խաղաղ և հանգիստ լինեն

Նշել խոսքերի հեղինակին

Понравилась статья? Поделиться с друзьями: