Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին

Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին

«Համացանցում հրապարակվում ա թուղթ, որի 90 տոկոսը ծածկված ա ու դա ներկայացվում ա որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ»,- քիչ առաջ Կառավարության նիստի սկզբում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին: «Այս գործողությունները այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, գործակալական ցանցի գործունեության, ես չեմ կարող մեկնաբանել»,- հավելեց նա:

«Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, համապատասխանում են ՀՀ շահերին: Այո, եթե Ադրբեջանը էդ պայմանավորվածություններն իրագործի ու էն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ես այդ թուղթը ստորագրելու եմ: Ես դա չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ՝ աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում և այլն»,- շարունակեց վարչապետի պաշտոնակատարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: