«Նաիրի՛, մի հատ հեռախոսահամարը վերցրու, կզանգեմ, կխոսամ». Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ գյումրեցի կնոջը

«Հարգելի վարչապետ, ուզում եմ մի հատ թուղթ տամ ձեզ, խնդրում եմ, թույլ տվեք խոսեմ…դու ինձի ճանաչում ես, ինձի կընդունե՞ս, ես գամ…»,- այսօր, Գյումրիում, մոտենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց մի կին:

Վարչապետն արձագանքեց՝ ասելով. «Նաիրի, մի հատ հեռախոսահամարը վերցրու, կզանգեմ, կխոսամ»:

«Մեռնեմ կյանքիդ, ես քո թիկունքին կանգնած եմ, սաղ ազգովի, ազգովի…»,- ասաց գյումրեցի կինը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր:

Понравилась статья? Поделиться с друзьями: