«Մի բան ասեմ՝ աթոռից չընկնեք». Սերժ Սարգսյան

«Մի բան ասեմ՝ աթոռից չընկնեք». Սերժ Սարգսյան

«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձավ անօդաչուների հարցին. «Մի բան ասեմ՝ աթոռից չընկնեք: Նախատեսվում էր 2018-24 ռազմական բարեփոխումների պլանի շրջանակներում ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք: Դրանք լինելու էին և՛ հարվածային, և՛ հետախուզական, 5-150 կմ հեռահարությամբ: Միայն 2018-2020 թվականներին ձեռք էր բերվելու ավելի քան 1000 ԱԹՍ:

Բարեփոխումների առաջին փաստաթուղթը պարունակում էր 169 կետ: Բարեփոխումների համար նախատեսված է եղել 1,3 միլիարդ դոլար, և հայտնի էին այն աղբյուրները, որտեղից պետք է այդ գումարները ձեռք բերվեին:

Ավելի քան 500 միլիոն դոլար նախատեսված է եղել ծախսել ՀՕՊ և ԱԹՍ ձեռքբերելու համար: Այնինչ այս բոլոր ծրագրերը չեղարկվել են կապիտուլյանտի թիմի կողմից»:

Понравилась статья? Поделиться с друзьями: