Միջադեպ Գորիս քաղաքում ռուս խաղաղապահի և ՀՀ քաղաքացու միջև…Մոտիկացա իրեն, բարևեցի, ու …

Այսօր Գորիս քաղաքում մի միջադեպ տեղի ունեցավ ինձ հետ, ցանկանում եմ այդ մասին կիսվել ձեզ հետ… Մոտիկացա իրեն, բարևեցի, ու ասացի… Նավասարդ Խաչատրյանի կարևոր գրառումը :ՀՀ քաղաքացի Նավասարդ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

-Այսօր Գորիս քաղաքում մի միջադեպ տեղի ունեցավ ինձ հետ, ուզում եմ այդ մասին կիսվել ձեզ հետ, և մի քիչ ընդլայնված խոսել դրա մասին Նախ, մինչև էսօրվա իմ հետ տեղի ունեցած միջադեպին անցնելը, ուզում եմ մի 2 բառով խոսեմ Ռուս խաղաղապահների ու նրանց նկատմամբ որոշ հիմարների արհամարհական պահվածքի, այդ խաղաղապահ տղերքի նկատմամբ թշնամանք ու ատելություն սերմանող շիզոֆ րենիկների մասին: Քանի որ, էսօր Գորիսում իմ հետ տեղի ունեցած միջադեպը հենց անմիջական կապ ունի Ռուս խաղաղապահի հետ:

Հիմարներ, էդ տղերքն էլ են ինչ որ մի մոր զավակներ, էդ տղերքին էլ են մայրեր, քույրեր, սիրած էակներ եւ հարազատներ սպասում: Էդ տղերքի կյանքն էլ է էսօրվա դրությամբ վտա նգի տակ դրված: Անշնորհակալ մի՛ եղեք: Պուտինի հերն էլ ան իծած, Նիկոլինն էլ, Արմենինն էլ, Սերժինը, Ռոբինն ու Լևոնինն էլ վրադիր: Սրանք բոլորը նույն ճաշից են լա փել եւ լա փում: Սրանց ինչ ուզում եք ասեք…, ինքս էլ՝ սրանց էնքան եմ հայհոյել, որ արդեն սրանց անունը տալուց հետո մեխանիկորեն հայհոյանք է հայտնվում լեզվիս: Բայց սովորական Զինվորին` այն էլ այն Զինվորին որ էսօր մեր Տղերքի հետ, մեր Տղերքի կողքին կանգնած նույն առաքելությունն են կատարում, ԷԴ ՏՂԵՐՔԻՆ ՀԱՐԳԵՔ Ու ՍԻՐԵՔ:

Այժմ անցնեմ էսօր ինձ հետ տեղի ունեցած միջադեպին:

Ուրեմն, Գորիս քաղաքում էի էսօր, եղանակն էլ բավականին ցուրտ էր, ձյուն էլ էր մաղում: կեսօրից մի քիչ անց էր` ժամը մոտավոր 3-4-ի կողմերը: Գորիսի շուկայի դիմացով իջնում էի: Գորիսի «7 աղբյուր»-ի դիմացի խաչմերուկում, մայթին` իմ կազմվածքով, նիհար-միմհար, սակայն ինձանից մի քիչ բոյով մի Ռուս զինվոր էր կանգնած, խաղաղապահի (ուսադիրներով): Հեռախոսով խոսում էր, եւ մի քանի վայրկյանը մեկ հեռախոսը ձախ ձեռքից տանում էր աջ ձեռքին, աջից ձախին, ձախից աջին…:

Ու ամեն փոխելուց ազատ ձեռքը` ցրտից պահում էր բերանին ու փչում՝ ‘հո անում’: Մի տեսակ ցավ զգացի… չգիտեմ, չեմ կարող բացատրել էդ ինչ էր: Միակ բանը որ այդ պահին մտքովս անցավ ու հիշեցի, դա այն էր` որ ինձանից մի քանի քայլ վերև ձյաձ Արմոի հագուստի խանութն է, որտեղից մի քանի րոպե առաջ ես կոշիկ վերցրեցի: Արագ քայլեցի դեպի խանութ, քայլելուց մի քանի անգամ շրջվում ետ էի նայում, որ տեսնեմ են Ռուս տղեն դեռ նույն տեղում է:

Տեղում էր: Մտա խանութ, ձեռնոց վերցրեցի եւ արագ դուրս եկա: Մոտիկացա զինվորին, դեռ խոսում էր հեռախոսով…: Մի քիչ կողքերը պտտվեցի մինչև ավարտի խոսելը: Հենց հեռախոսը դրեց գրպանը մոտիկացա իրեն, բարևեցի, եւ առանց որևէ բան ասելու ձեռնոցը մեկնեցի իրեն: «Нет нет, Спасибо брат», ես առանց խոսքի ձեռքս ավելի առաջ եմ տանում որ վերցնի, իսկ ինքը մի քանի անգամ նույնը կրկնեց…:

Վերջում խնդրեցի որ վերցնի: Վերցրեց մի կերպ.., տեղում՝ ժպտալով հագավ, մի քանի անգամ կրկնեց` «Спасибо брат. Спасибо», ու վերջում` երևի մեխանիկորեն պատվի առավ, «չեստ տվեց», (դե այդ պատվի առնելու շարժումը Զինվորների մոտ սովորություն է..): Ինչևէ…: Թողեցի իրեն նույն տեղում իսկ ես շարժվեցի, շարունակեցի իմ ճանապարհը: Նորից եմ կրկնում, ԷԴ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ԶԻՆՎՈՐ ՏՂԵՐՔԻՆ ՀԱՐԳԵՔ Ու ՍԻՐԵՔ: Իրենք ձեզանից բան չեն ուզում, չեն էլ ուզի, ընդամենը` հարգեք ու սիրեք իրենց: Այսքան բան: Գրառումը՝ Նավասարդ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:

Понравилась статья? Поделиться с друзьями: