«Մենք ուզո՞ւմ ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, ուզում ենք Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞»․ Ն․ Փաշինյան

«Մենք ուզո՞ւմ ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, ուզում ենք Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞»․ Ն․ Փաշինյան

«Պետք է քաղաքական կամք ցուցաբերել և կենացների տրամաբանությունից անցնել կիսատ թողած հարցեր լուծելու տրամաբանության»,- ԱԺ իր ելույթում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը, համանախագահող երկրներն արձանագրում են, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ և պետք է լուծվի: «Այո, մենք պետք է գնանք նաև Ղարաբաղի հարցի կարգավորման․․․»,- ասաց նա։

«Մենք ուզո՞ւմ ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, ուզում ենք Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞: Ո՞նց ենք սա պատկերացնում: Կարող ենք, իրանք էլ չանցնեն, մենք էլ չանցնենք, բայց սա նշանակում է, որ ինքներս մեր շրջափակման քաղաքականությունը ուզում ենք շարունակել: Չի կարելի այսպես, և մենք պետք է գնանք լուծումների: Հայաստանի կառավարությունը երբեք դավադրությունների մեջ սեփական երկրի և ժողովրդի հետ չի մտել և չի մտնելու»,-շարունակել է Փաշինյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: