Մեզ մոտ ամեն ինչ նշանառության տակ էր, այդ թվում Երևանը․ Ալիև (Տեսանյութ)

Մեզ մոտ ամեն ինչ նշանառության տակ էր, այդ թվում Երևանը․ Ալիև (Տեսանյութ)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ուշադրությամբ հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին, եթե փորձ կատարվի Ղարաբաղյան համաձայնագիրը խափանելու, ապա այն шղետի կվերածվի:

Միևնույն ժամանակ, Ալիևը չի բացառել որևէ փուլում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը:

Ալիևը նշել է, թե Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնատար անձանց միջև շփումներն արդեն կարգավորվում են․ «Գործընթացը գնում է դրական ուղղությամբ, և նպատակին հասնելու համար մենք պետք է իմաստուն վարվենք»։

«Կան որոշ կետեր, որոնք ներկայում քննարկման առարկա են։ Հուսով եմ, որ Հայաստանը, չնայած ներքին իրավիճակին, կկատարի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի պարտավորությունները։ Հակառակ դեպքում Հայաստանը կհայտնվի ավելի ծшնր իրավիճակում»,- ասել է նա։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Понравилась статья? Поделиться с друзьями: