«Մեզ այդ պահին թվաց, որ վիրшվոր է, բայց ասաց, որ մրսում է ուղղակի». պшտերшզմпւմ զпհվшծ հերոս Սաշա Խուրշուդյանի քրոջ հուզիչ պատմությունը

«Պшտերшզմի սկսվելուց երկու օր  առաջ Սաշը դիրքերից վերադարձել էր զորամաս, եւ մորս առաջին ու միակ անգամն էր, որ ասաց՝ մեզ կարոտել է և ուզում է տուն գալ, հոկտեմբերի 3-ից հետո պիտի գար Երևան վիրшհшտվելու, սպասում էր այդ օրվան»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պшտերшզմпւմ զпհվшծ ժամկետային զինծառայող Սաշա Խուրշուդյանի քույրը՝ Նունե Խուրշուդյանը:

Բարի, նվիրված, խստապահանջ էր. այս հատկանիշներով է եղբորը  բնութագրում Նունեն:

«Եղբայրս շատ ուժեղ անհատականություն էր, առաջնորդող տեսակ է: Դեռ փոքրուց մեծերը նրա կարծիքի հետ հաշվի էին նստում: Սաշս սիրում էր, որ ամեն ինչ ճիշտ լինի, ամեն ինչ լինի այնպես, ինչպես ինքն է ուզում։ Այդպիսին էր  նա նաև բանակում։ Եղբայրս բանակ պիտի չգնար, մենք այդպես գիտեինք, առողջական խնդիրներ ուներ, բայց  բժշկական ստուգումների ժամանակ ամեն ինչ անում էր, որ քիչ ուշադրություն դարձնեին իր խնդիրներին. ասում էր, որ պիտի անպայման  գնա ու ծառայի՝ տղան անպայման պիտի բանակ գնա և պարտադիր Արցախ։

Սաշը ծառայում էր Մարտունի-3 զորամասում: Ուրախացել էր, որ հենց այդ զորամասում է ծառայության անցել, որովհետև ընկերներից շատերն էին այնտեղ ծառայում։ Սիրում էր բանակը, մեկ-մեկ ասում էր, որ ուզում է մնալ շարունակել ծառայել հայրենիքին, բայց այնքան դառն էին լսվում այդ բառերը մեր ականջին… շատ էինք կարոտել։

Ծառայությունից գրեթե ոչինչ չէր պատմում, միշտ ասում էր, որ ամեն ինչ շատ լավ է։ Սիրում էր դիրքերը, մեզնից ծաղիկների սերմեր էր ուզել, որ սիրունացնի իրենց դիրքը, քնի ժամերին արթուն էր մնում, ինչ-որ բաներ էր պատրաստում դիրքերի համար՝ աթոռներ, նստելու, հանգստանալու ծածկով տաղավարներ։ Ասում էր՝ որ գա, պիտի միասին գնանք ու շրջենք Արցախով, որ ես նկարեմ (նկարչուհի եմ մասնագիտությամբ)։ Բանակը Սաշին չէր փոխել, նա միշտ է հասուն ու կշռադատված եղել»,- պատմում է Նունե Խուրշուդյանը:

Նունեն պատմում  է, որ մինչև պшտերшզմը իրենք խաղաղ ու երջանիկ են ապրել, և իրենց բոլոր  նպատակները կապված են եղել Սաշի բանակից գալու հետ։

«Մեկ տարի տասը ամիս մենք ապրում էինք  Սաշի զանգերով, իսկ պшտերшզմի օրերին միայն Սաշի զանգն էր, որ մեզ ապրելու ուժ էր տալիս: Երբեք կրшկпցի և պшյթյпւնների ձայներ չլսեցինք եղբորս  հետ խոսելու ընթացքում: Միայն զпհվելпւ օրը լսեցինք ձայներ… ամեն ինչ անում էր, որ մենք տանը հանգիստ լինեինք։ Մի օր ասացի, որ վախենում եմ, «վախ» բառը լսել անգամ չէր ցանկանում, երկար բացատրեց, որ պիտի չվախենամ, որովհետև ինքը չի վախենում ոչնչից։ Որոշել էինք վերադառնալու օրը մկրտվել, ես պատրաստվում էի այդ օրվան՝ նկարներ էի ուղարկում, միասին ընտրում էինք, թե ինչը ինչպես պիտի լինի, եղբայրս մկրտվեց պшտերшզմի դաշտում՝ Գիշիում, թեժ մшրտերից մեկից հետո, երբ ողջ էին մնացել ընդամենը մի քանի զինվոր։ Մենք այլևս նպատակներ և երազանքներ չունենք, կյանքը կանգ է առել Սաշիս զпհվելու օրը։

Վերջին անգամ  նոյեմբերի 8-ին եղբայրս զանգել է ինձ՝ 2-ն էր, երեկոյան զпհվпւմ է, առավոտյան մայրիկիս ասել էր, որ տեղափոխվել է իր կամքով, և որ ինքն է ցանկանում լինել այդտեղ, ուր գնացել է, ասաց՝ հրաման չի տրվել իրեն,  ինքն է ուզում ընկերների հետ լինել, ինչպես միշտ, խաբեց մեզ, ասաց, որ քնած էր ու նորից գնում է քնելու, այդ պահին լսվեցին պшյթյпւնների ձայներ, ես սկսեցի մորս հանգստացնել, որ հեռվից են ձայները, գոռացի՝ որ արթնանաս, կզանգե՛ս Սա՛շ, ասաց՝ լավ, ու անջատեց։ Մայրս շատ վախեցավ, մեզ այդ պահին թվաց անգամ, որ վիրшվпր է, բայց ասաց, որ մրսում է ուղղակի։ Զոհվելուց հետո անընդհատ կրկնում էինք՝ ախր ինչի գնաց, ինչի որոշեց գնալ ուրիշ դիրք, մայրս երազ էր տեսել, Սաշս ասել էր՝ բա ի՞նչ անեի, որ չգնայի, մարդ չկար»,- պատմում է արցախյան պшտերшզմում զпհվшծ հերոսի քույրը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями: