Հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու. Ալիևը հայտարարությամբ է հանդես եկել

«Ադրբեջանը, Թուրքիան և Իրանն ընդհանուր դիրքորոշում ունեն տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման հարցում։ Եթե Հայաստանն իրեն նորմալ դրսևորի, կարող է շահել այդ գործընթացից»,— ասել է Ալիևը՝ տնտեսական համագործակցության կազմակերպության հինգշաբթի կայացած գագաթաժողովում։

«Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն ավարտվել է, այն արդեն անցյալում է։ Այժմ մենք մտածում ենք ապագայի մասին։ Սկսել ենք տրանսպորտային նախագծերի քննարկումը, որոնք տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար միավորում են շատ երկրների»,— ասել է նա։

«Նոր միջանցքը, որն անցնելու է Զանգեզուրով և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ու Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տրանսպորտային ոլորտում: Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու»,- նշել է այդ երկրի ղեկավարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: