Հունիսի 20-ի ընտրությունների հետ կապված մի հին անեկդոտ հիշեցի…

Հունիսի 20-ի ընտրությունների հետ կապված մի հին անեկդոտ հիշեցի…Մեկը նստում է օդանավ եւ հենց օդանավը օդ է բարձրանում, կողքի նստած անծանոթին, թե…

Գարեգին Միսկարյանը գրում է. Հունիսի 20-ի ընտրությունների հետ կապված մի հին անեկդոտ հիշեցի։ Մեկը նստում է օդանավ եւ հենց օդանավը օդ է բարձրանում, կողքի նստած անծանոթին, թե.
-Ախպերս, ես վախկոտ տղա չեմ, սակայն իմ բախտը երբեք չի բերում։ Հաստատ մի բան լինելու է, այ կտեսնես։ Իմ բախտը ինձ հետ ա…

Էս կողքի կողքին նստածը, թե. -Չէ, ընկեր ջան, մի վախեցիր։ Ես, բախտով տղա եմ։ Արդեն քսան տարի կլինի գրեթե ամեն օր թռիչքների մեջ եմ, ու ոչ մի նման միջադեպ չի եղել։ -Ախպերս, ես վախկոտ տղա չեմ, բայց իմ բախտը միշտ չի բերում։ Այ կտեսնես…

Ու էդ պահին բարձրախոսով հայտարարում են. -Հարգելի ուղևորներ, խնդրում ենք խուճապի չմատնվել։ Բոլորդ ամրակապվեք, մնացեք նստած ձեր տեղերում։ Օդանավի աջ շարժիչի հետ խնդիր կա, մենք գնում ենք վթարային վայրէջքի։ Էս «անբախտը», թե.

-Ըհը, ախպեր, տեսար,նոր ասում էի, ես բախտ չունեմ։ Էս դեռ ոչինչ, ես վախկոտ տղա չեմ, բայց վախենամ, մյուս շարժիչն էլ չաշխատի ու մենք օդանավակայան չհասնենք։ Այ կտեսնես։ Էն բախտով էլ, թե. -Այ ընկեր ջան, այ հոգուդ մեռնեմ, սենց բան հազար տարին մեկ ա լինում։ Մի մտածի, մյուս շարժիչը կաշխատի ու կհասնենք վթա րային օդանավակայան։

-Չէ, էլի, այ ախպեր ես իմ բախտը գիտեմ… Ու էդ պահին հաղորդում են. -Հարգելի ուղևորներ, խնդրում ենք խուճապի չմատնվել։ Օդանավի ձախ շարժիչն էլ փչացավ և մենք գնում ենք վթարային վայրէջքի օվկիանոսի վրա։ Ձեր նստատեղերի տակ փչովի ժիլետներ կան, բոլորիդ խնդրում ենք հագել, որ չխեղդվեք, և

քանի որ օվկիանոսի այս հատվածում շնաձկներ կան, ձեզ սուլիչներ կբաժանենք։ Շնաձկների մոտենալու դեպքում սուլիչով սուլեք և նրանք կհեռանան։ Էս «անբախտը» կողքինի «բախտովին» թե. -Ախպեր, ես վախկոտ տղա չեմ, բայց իմ բախտը իմ հետ է, ես գիտեմ,

կամ իմ սուլիչը չի աշխատելու, կամ իմ շնաձուկը խուլ ա լինելու։ հգ.
Ըստ այդմ. -Ես վախկոտ տղա չեմ, բայց մեր բախտը մեր հետ է ու էս հունիսի 20-ի ընտրություններից առաջ կամ նոր վիրուս ու համաճարակ է լինելու, կամ համաշխարհային ջրհեղեղ։

Понравилась статья? Поделиться с друзьями: