Հոսպիտալի առաջ նեղ մի փողոց կա։ Օրեր շարունակ էդ փողոցի վերևում սև ժապավեն էր փակցրած և վրան գրված «Իսո-19″

Հոսպիտալի առաջ նեղ մի փողոց կա։ Օրեր շարունակ էդ փողոցի վերևում սև ժապավեն էր փակցրած և վրան գրված «Իսո-19″…

Կարինե Հարությունյանն իր էջում գրել է. Հոսպիտալի առաջ նեղ մի փողոց կա։ Օրեր շարունակ էդ փողոցի վերևում սև ժապավեն էր փակցրած և վրան գրված «Իսո-19″։ Երեկ մի կին շվարած քայլում էր էդ վայրում. հարցրի՝ ինչո՞վ կարող եմ օգնել։

Կնոջ տղային հիվանդանոցից դուրս էին գրում, ինքն էլ ցանկանում էր էդ զոհ ված տղային՝ Իսոյին, որին չի ճանաչում, շնորհակալություն հայտնել, որ իրեն այդքան լսել է այս օրերին, երբ հուսահատ աջ-ձախ է քայլել հոսպիտալի տարածքով, աչքը գցել սև ժապավենին և մտովի կիսվել Իսոյի հետ։

Այժմ այդ կինը մի փունջ ծաղիկ էր վերցրել, որ ժապավենի տակ՝ մայթին թողնի, սակայն չէր նկատել՝ երբ են հանել ժապավենը։

Ասացի՝ կարող ենք տունը փնտրել, ծնողներին փոխանցենք ծաղիկները, սակայն կինը չցանկացավ՝ ասելով, թե զո հվածի մոր աչքերին նայել չի կարող… Մի խոսքով, ծաղիկները էդպես էլ թողեցինք մայթին, այն մասում, որ օրեր առաջ սև ժապավեն էր կապված, վրան գրված «Իսո-19″։ Հ.Գ. իսկ երկրիս 1-ին դեմք- էս օրերին քայլում է փողոցներով, հետևից թմբուկներ են զար կում և դմփ-դմփ-հու անում…

Понравилась статья? Поделиться с друзьями: