«Հոգնել եմ՝ գնում եմ քնեմ, կես ժամ ա մնացել… առավոտյան 10-ին կզանգեմ». Գևորգն այլևս չզանգեց. նրա մահից հետո ծնվել է որդին ( ֆոտո)

Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Մարգարյանը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հուլիսի 14-ին: 2.5 ամիս էր ծառայում, երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 3-րդ պատերազմը:

Գևորգի քույրը՝ Սուսաննա Մարգարյանը, NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է, որ ընդհանրապես Գևորգի կյանքում 27 թիվը միշտ ճակատագրական է եղել: Նա ծնվել է 2002 թվականի փետրվարի 27-ին: Իր 18-ամյակի օրը՝ 2020 թվականին, Գևորգն ամուսնացել է սիրած աղջկա հետ:

«Երջանիկ էր Գևորգը: Այնքան շատ էր ուրախացել»:

Գնաց բանակ Գևորգը: Սեպտեմբերի 27-ին պատերազմ սկսվեց, նա Հադրութում է եղել: Հոկտեմբերի 26-ի գիշերը՝ լույս 27-ի առավոտյան՝ մահացել է նա, իսկ դեկտեմբերի 27-ին էլ ծնվել է նրա որդին՝ Տիգրանը:

Պատերազմի օրերին նրա կինը՝ Թագուհին, հարցրել էր Գևորգին, թե երեխայի անունը ինչ դնեն, ասել էր՝ Արսեն, քանի որ այդ օրերին զինակից ընկերն էր զոհվել՝ Արսեն անունով: Հրամանատարը նրան նույնիսկ խոստացել էր թույլ տալ գնալ տուն երեխայի ծնվելու ժամանակ, բայց նա այդպես էլ երեխային չտեսավ: Ու քանի որ արդեն զոհվածների անունները շատ էին, ու զոհվել էր ինքը՝ երեխայի հայրը, ուստի երբ երեխան ծնվեց՝ ընտանիքում որոշեցին նրա անունը Տիգրան դնել, որ Տիգրան Մեծի նման ուժեղ լինի:

«Շատ է նման իր հայրիկին, շատ»,-ասում է քույրն ու նկատում՝ Տիգրանի Գևորգի մի մասնիկն է:

Գևորգը պատերազմի օրերին միշտ զանգել է: Հարցնում էր ինչպես են հարազատները, իրենից էր պատմում, բայց երբեք ընկճված չէր խոսում: Քույրը հիշում է, որ միշտ լավատեսորեն է մոտեցել ու վստահ է եղել, որ ամեն ինչ լավ է լինելու:

«Խոսում էր, խաբում, թե ամեն ինչ կարգին է: Բայց հետո իմացել ենք, որ հետախուզության էլ է գնացել»,-ասում է քույրը:

Նա նաև նկատում է, իր զանգերի ընթացքում, ամենաերկարը խոսել է մահվան նախօրեին: Սուսաննան այսօրվա նման է հիշում. հոկտեմբերի 25 էր, զանգեց իրեն ու երկար խոսեց: Ծիծաղում էր, կատակում ու էլի իր լավատեսությունն էր փոխանցում իրեն: Իսկ վերջում խոստացել է վաղն առավոտյան՝ ժամը 10-ին զանգահարել:

«Այդ օրից հետո, երբ վերլուծում եմ, միայն այդ օրն էր, որ ասաց՝ Սուս, հոգնել եմ՝ գնում եմ քնեմ, կես ժամ ա մնացել, հանգստի ժամին, քնեմ… հեռախոսիդ ուշադիր կլինես՝ վաղը առավոտ՝ ժամը 10-ին, կզանգեմ… արդեն ուզում էի անջատեմ, ասաց՝ Սուս, ասացի հա ջան, ասաց՝ Սուս, ես քեզ շատ եմ սիրում, ասացի ես էլ՝ Գևս ու սպասում եմ անհամբեր, ասաց ես էլ քեզ, դե կզանգեմ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Понравилась статья? Поделиться с друзьями: