Կարոն է, տիրապետում էր 4 լեզուների․․․ծառայակից ընկերները նրան Սիրուն Կարո էին ասում

Բուռնազյան Կարապետ Մկրտչի։ Ծնվել է 30.03.2002թ Երևանում։ Գերազանց առաջադիմությամբ սովորել է թիվ 119դպրոցում, ապա Քանաքեռի թիվ 21 դպրոցում։

Սիրած առարկաներն են ֆիզիկան, մաթեմատիկան։ Տիրապետում էր 4 լեզուների։ Սովորում էր Սլավոնական համալսարանի ինֆոկոմունիկացիոն տեխնոլոգիաների և կապի կառուցվածքների ֆակուլտետում, փոխադրվեց 3-րդ կուրս և մեկնեց ծառայության։ Բացառիկ ունակությունների տեր անձնավորություն, համեստ, ազնիվ ու ընկերասեր։

Վայելում է բոլորի սերն ու հարգանքը։ Ծառայության անցել է 2020 թվ.հուլիսի 2ից Մեխակավանում, սեպտ. 14ին տեղափոխվել է Ֆիզուլի, ուր նույնպես դրսևորեց իր մարդկային հատկանիշները և ծառայակիցների կողմից կնքեց Սիրուն Կարո անունը։

Պшտերшզմի օրերին եղել է կապավոր, հոկտ. 14ին մարտական առաջադրանք կատարելիս նրանց խումբն ընկել է շրջափակման մեջ ու … Գտել ենք 5 ամիս անց՝ փետր. 27ին։ Հետմшհու պարգևատրվել է ,, Մարտական ծառայություն,, մեդալով։ Հավերժ փառք։

Понравилась статья? Поделиться с друзьями: