Ծնունդդ շնորհավոր իմ ՀԵՐՈՍ ԷՅՆԵՐ…Այսօր կլրանար քո 20 տարին, իմ տղա…Չորս ամիս սպասելուց ,փնտրելուց հետո այս սուրբ օրով դու եկար քո ծննդավայր …Չէ չեկար,քեզ բերեցին …

Ծնունդդ շնորհավոր իմ ՀԵՐՈՍ ԷՅՆԵՐ

Այսօր կլրանար քո 20 տարին, իմ տղա …

Չորս ամիս սպասելուց ,փնտրելուց հետո այս սուրբ օրով դու եկար քո ծննդավայր …Չէ չեկար,քեզ բերեցին … ա՜խ, ոնց եմ ուզում այս ամենը երազ լինի… բայց չէ… երազ չի… իրական է… ԴՈՒ ՉԿԱՍ… չկաս… գնացել ես երկինք, գիտեմ , որ տեսնում ես մեզ եւ ուզում ես դիպչել, մխիթարել ու ասել , որ լավ ես երկնքում… բայց չես կարողանում… իմ անմարմին հոգի… ԻՄ ՀԵՐՈՍ… չգիտեմ ոնց գրկեմ քեզ, որ այդքան երկար սպասումի կարոտս առնեմ,սիրտս հովանա…շա՜տ է այրվում ։

֊ԻՄ ՀԵՐՈՍ… կասե՞ ս ինչ կցանկանաս, որ անեմ քեզ համար…
-Մայրիկիս ասա հորաքույր ջան, որ լավ եմ, ու իրեն տեսնում եմ… այո տեսնում եմ։

Ասա, որ ուզում եմ իրեն չկորցնի… ապրի… ուզում եմ ՀՊԱՐՏԱՆԱ , ու ապրի արևի տակ… խաղաղ երկնքի ներքո։ Դու իրեն ասա, որ ես այտեղ լավ եմ… ԵՍ ԱՍՏԾՈՒՆ ԵՐԲԵՔ ՉԷԻ ՏԵՍԵԼ… նրա կողքին եմ… ապահով է հոգիս…

-ԻՄ ՀԵՐՈՍ..իմ լուսավոր ԷՅՆԵՐ,մենք միշտ հպարտանալու ենք քեզանով ։Դու անմահ ես,մեր հետ,մեր սրտերում …

Liana Tatintsyan

Понравилась статья? Поделиться с друзьями: