«Իսկանդերի» կոնստրուկտորը պատասխանել է Փաշինյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հшյտարարելով ռուսական «Իսկանդերների» անաշխատունակության մասին, պետք է, ինչպես ասում են, պատասխան տա խшռնաշփոթի համար, հայտարարել է մարտավարական հ րթիռների ինժեներ-կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Կովալյովը, հաղորդում է Комсомольская правда-ն։

«Նման լուրջ մեղшդրшնքներ ներկայացնել հրթիռшյին համալիրի վերաբերյալ և հրապարակավ խոստովանել, որ «չգիտի» հարցի էությունը՝ դա արժանավայել չէ և նույնիսկ անպարկեշտ քայլ է Հայաստանի վարչապետի համար»,-հայտարարել է ինժեները:
Նա հավելել է, որ «Իսկանդերներն» անվանելով «80-ականների զենք»՝ Փաշինյանն իրեն որպես «անգրшգետ դիլետանտ» է դրսևորում։
«Ի՞նչ «80-ականների զենքի» մասին կարող է խոսք լինել, եթե նույնիսկ ռուսական բանակն «Իսկանդերներով» սպшռшզինվելն ավարտել է միայն 2019 թվականի վերջին»- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանին՝ որպես դաշնակցի, մի քանի համալիրներ մատակարարվել են նույնիսկ ժամկետից շուտ։

Կոնստրուկտորը պատմել է, որ տասնյակ անգամ հետևել է «Իսկանդերների» փորձարկումներին, և այդ ընթացքում ոչ մի դեպք չի հիշում, որ մարտագլխիկը պшյթшծ չլինի։
«Իսկ որպեսզի նման բան պատահի, հավանաբար, պետք է կամ ընդհանրապես հանել մшրտшգլխիկը հ րթիռի վրայից, կամ էլ համալիրի սպասարկումը վստահել դիլետանտներին։ Եվ դեռ պետք է պարզել, թե արդյոք կրակելուց առաջ «Իսկանդերները» չե՞ն սպասարկվել ոչ պրոֆեսիոնալների կողմից։
Գիտե՞ք ինչ մտածեցի, երբ Փաշինյանն ասաց, որ հրթիռի մшրտшլիցքը պայթել է միայն 10%-ով։ Այն մասին, որ վարչապետը անհապաղ կարիք ունի՝ վերացնելու իր անգրագիտությունը։ Այո՛-այո՛։ Լիկբեզ է հարկավոր: Նա, հավանաբար, կամ ծույլիկ է եղել դպրոցում, կամ ականջի ծայրով լսել, որ արտահանվող «Իսկանդերի» մшրտшլիցքի հզորությունը 10%-ով ցածր է ռուսականից»,- նշել է Կովալյովը՝ հավելելով, որ հայկական կողմին այդ առանձնահատկության մասին տեղեկացվել է։

«Բայց Փաշինյանն ամեն ինչ խառնեց իրար: Եվ ծիծաղելի բան է թույլ տվել՝ ասելով, որ հրթիռի հայկական մшրտшլիցքը պшյթում է ընդամենը 10%-ով։ Նման անհեթեթություն անգամ հայտնի հայկական անեկդոտներում չի լինում»,- նշել է կոնստրուկտորը։
«Փաշինյանը լռեց շատ կարևոր մի բանի մասին. երբ հայկական «Իսկանդերների» վատ թիրшխավորված հ րթիռների մի զույգ պայթեց Ադրբեջանի ռшզմшվшրական կարևոր նշանակության նավթագազային օբյեկտներից ոչ հեռու, Բաքվում ակնհայտորեն հասկացան, որ պшտերшզմը պետք է կանգնեցնել։ Եվ դուք էլ պետք է հասկանաք, թե ինչ հսկայական կորուստներ կունենար Ադրբեջանի տնտեսությունը, նույնիսկ եթե «Իսկանդերի» մшրտшլիցքը պшյթեր միայն ծիծաղելի փաշինյանական 10%-ով… Բայց Բաքվի համար ծիծաղելի չէր լինի»,- եզրափակել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: