Ինչ եղանակ է սպասվում ապրիլի 5-9. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Ինչ եղանակ է սպասվում ապրիլի 5-9. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 5-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27․․․+29 աստիճանի։

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 5-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-9-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: