«Իմ անսահման բարի պապիկ, Աստված հոգիդ լուսավորի»․ Սոֆի Դևոյանը՝ պապիկի մասին

«Իմ անսահման բարի պապիկ, Աստված հոգիդ լուսավորի»․ Սոֆի Դևոյանը՝ պապիկի մասին

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանն իր ինստագրամի սթորի բաժնում, լուսանկարներ է հրապարակել իր պապիկի՝ բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանի հետ, որոնց կից գրել է․

«Իմ անսահման բարի պապիկ։ Աստված հոգիդ լուսավորի։ Միշտ զգալու ենք քո կարիքը։ Երբեք իմ ոչ մի միջոցառում բաց չէր թողնում ու ամեն անգամ ավելի էի երջանկանում իրեն տեսնելով ներկաների շարքում հպարտ կանգնած․․․։

Երբեք չէի մտածի, որ ամեն բան այսպես կվերջանար․․․ Չգիտեմ ինչ գրեմ․․․ Մի բան կասեմ։ Քանի դեռ ունեք հնարավորությունը ձեր հարազատ մարդկանց ասելու, որ սիրում եք, երջանիկ եք, որ ձեր կողքին են կամ, պարզապես, գրկելու պահը բաց մի թողեք։

Միգուցե հետո շատ ուշ լինի․․․»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանը՝ Գեորգի Կիմիչը։

Понравилась статья? Поделиться с друзьями: