Էս նկարն էսօր սահմանից եմ ստացել․․․Ու էնքան ա հուզել ինձ,որ չեմ կարող չգրել սրա մասին…

Էս նկարն էսօր սահմանից եմ ստացել․․․Ու էնքան ա հուզել ինձ,որ չեմ կարող չգրել սրա մասին…
Զինվորն ով հիմա սահմանին է պատմում է.
-Մի անգամ Ջաբրայիլի սոտկաներից մեկի պաշտպանության ժամանակ շրջափակման մեջ էինք ընկել ես ու իմ վաշտի երկու դասակի տղաները։Մի լավ զինվոր կար Մհեր անունով,նկարիչ,քանդակագործ ու ոսկերիչ տղա էր,ինքը վիրավոր էր ու ես հանում էի իրեն կրակի դաշտից դեպի ապահով վայր։Երբ հասանք բլուրի տակ զգացի որ ուզում ա վերջին խոսքերն ասի ասաց.

<<-Ռոտնի ջան Աստված կին է՞,թե տղամարդ…>>ապշած նայեցի դեմքին հ՞ն

-Հա կին ա Ռոտնի ջան,հենա նայում ժպտում ա մորս ու քրոջս աչքերի նման են աչքերը…
Հետո իր մոտ մի փոքրիկ պայուսակ կար,բացել տվեց ու միջից մի նամակ ու մի բուռ արծաթե կենաց ծառի խորհրդով կախազարդեր հանեց ու տվեց ինձ ասեց`
-Ռոտնի որ ես չհասնեմ դու սա բաժանիր ամենաշատ Զինվոր սիրող աղջիկներին,թող լիքը տղաներ ծնեն,որ մյուսին գոնե հաղթենք…
Սա Մհերի վերջին խոսքերն են եղել իր հրամանատարին…
-Դուք էլ Զինվոր սիրող աղջիկներից մեկն եք Անժելա ջան,հենց դիրքերից իջնեմ դրանցից մեկը Ձեզ եմ տալու…

Ես Մհերին չեմ ճանաչում,բայց ուզում եմ իմանա՜ս Մհեր, ամեն կերպ կգտնեմ հարազատներիդ ու կլուսաբանեմ քո փառապանծ լուսավոր ուղին,շնորհակալ եմ ԶԻՆՎՈ՜Ր

Anzhela Sedrakyan-ի ֆեյսբուքյան էջից

Понравилась статья? Поделиться с друзьями: