Երեկ Դալմայի բակում մեքենայից բան էի վերցնում, 13 տարեկան տղա երեխա մոտեցավ…

Ռոման Դանեղյանն իր էջում գրել է. Երեկ Դալմայի բակում մեքենայից բան էի վերցնում, և դուռը կիսաբաց էր։ Մի տղա երեխա մոտեցավ, շատ քաղաքավարի բարևեց և գրիչ հանեց գրպանից։ Խնդրեց կես րոպե ժամանակ տրամադրեմ, լսեմ, և եթե գրիչը ինձ պետք լինի՝ գնեմ։

Իհարկե համաձայնեցի, և ուշադիր սկսեցի լսել, թե երեխան ո՞նց ա գրիչը վաճառում։ Սկսեց պատմել, որ գրիչը նաև աշխատում է հեռախոսի սենսորի վրա, շատ յուրահատուկ գրիչ է և այլն… Կես րոպեն չանցած ավարտեց խոսքը, և ես, բնականաբար, գնեցի գրիչը։

Ուրախացավ։ Ինձ հետաքրքրեց, թե երեխային որտեղի՞ց էդ գրիչը։ Պատասխանը շատ անսպասելի էր, ասաց որ AliExpress-ից պատվիրում է ինչ-որ քանակությամբ, ու այստեղ վաճառում ա տարբեր մարդկանց։ Երեխան տասներեք տարեկան էր, ու էդ ամենն անում էր ընտանիքին օգնելու համար. հայրը Ռուսաստանում է, մայրն էլ աշխատանք չունի։

Ասեց, «դե մի բան պիտի անեմ որ մերոնց օգնեմ»։ Վերջում էլ ասեց «ստեղի ախռանան ինձ չի սիրում, միշտ վատ բառերով է խոսում հետս ու ասում որ էլ ստեղարենք չերևամ, ես էլ փորձում եմ թաքուն վաճառեմ որ մի քիչ գումար վաստակեմ»։ Իրականում, մտքերով էի էդ ժամանակ և մի քիչ ուշ հասկացա, որ հեռախոսի համար կամ հասցե չեմ վերցրել։ Ասածս ի՞նչ ա, եթե դուք էլ երեխուն հանդիպեք, մի կոնտակտ վերցնեք և ինձ էլ փոխանցեք, շատ շնորհակալ կլինեմ։

Понравилась статья? Поделиться с друзьями: