Ես պարզ ասեմ, թաքցնելու բան չկա, էնտեղ ամեն պահի կարա թուրքը մարդ տանի․ Սասուն Միքայելյան

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բարձրացրեց Սյունիքում սահմանների անվտանգության հարցը:

«Վերջին պшտերшզմից հետո սահմանների հետ կապված մեծ փոփոխություն է եղել, հատկապես Սյունիքի տարածաշրջանում՝ 500 քանի կիլոմետր։ Հիմա սահմանների ապահովումը ի՞նչ ձևի ա ապահովվում։ Ես եղել եմ այնտեղ, ճանապարհը բաց. էն յանը՝ թուրքն ա, էս յանը մենք ենք, նենց մի հատ անհասկանալի իրավիճակ ա, էդ ժողովրդի անվտանգությունն ի՞նչ ձևի պետք ա ապահովի։

Ես պարզ ասեմ, թաքցնելու բան չկա, էնտեղ ամեն պահի կարա թուրքը մարդ տանի։ Պիտի մի հատ տենց դեպք լինի, նո՞ր մտածենք»,-դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանին՝ ասաց Միքայելյանը։

«Ասեմ, այնտեղ, եթե տեղյակ եք, Գորիսից Կապան ճանապարհահատվածի 20 կիլոմետրը ամենաբարդն է, այդտեղ նաև տեղակայված են ռուսական սահմանապահ զորքերը, և եթե կпնֆլիկտшյին իրավիճակներ են լինում, խաղաղապահները փորձում են լուծել»,- ասաց նա։

Սասուն Միքայելյանն էլ նկատեց, որ ինքն ապրիլի 15-ին է եղել Սյունիքում, հետ գալիս մեքենայի անիվը վնասվել է, 2 ժամ կանգնել են, և որևէ սահմանապահի չեն տեսել այնտեղ, թուրքերն էլ 100 մետրի վրա են եղել։

Понравилась статья? Поделиться с друзьями: