Ես ի՞նչ տիկին: Տիկինը դու ես…տեսնես միայն ինձ հետ են նման բաներ պատահում… երեկ սուպերմարկետում իմ դիմաց մի կին էր կանգնած…

Մի քանի օր առաջ մտել էի սուպերմարկետ, անհրաժեշտ ապրանքը լցրեցի սայլակիս մեջ ու մոտեցա դրամարկղին: Երբ կանգնած էի հերթի մեջ, նկատեցի, որ ինձանից առաջ կանգնած ու գնումների համար վճարած կինը, որն արդեն դեպի ելքն էլ գնում, դրամարկղի մոտ է թողել շոկոլադե սալիկը: Չեմ հիշում կոնկրետ բառերս, մոտավորապես այսպես ասացի.

Տիկին, ձեր շոկոլադը մոռացել եք:

Ինձ թվում է, որ իմ արտահայտության մեջ վիրավորական ոչինչ չկա:

Ես ի՞նչ տիկին: Տիկինը դու ես: Ինձ տիկին է անվանում…

Նայելով նրա դեմքին՝ հասկացա, որ նա բավականին երիտասարդ է, բայց ավելորդ քաշի պատճառով մեծ էր թվում:

Անկեղծ, ինձ անհարմար զգացի նրա ռեակցիայի պատճառով:

Բայց հետո տանը սկսեցի մտածել, թե ինչպես դիմեմ կանանց: Նեղացկոտը կարող է նեղանալ նույնիսկ «ընկերուհի» բառից:

Ես 36 տարեկան եմ, ինձ դիմել են և «ընկերուհի», և «տիկին», և «աղջիկ ջան», բայց դրա մեջ ոչ մի խնդիր չեմ տեսնում: Երբվանի՞ց են նմանատիպ բառերը վերածվել վիրավորական խոսքերի: Երբեմն ինձ թվում է, որ կանայք խելագարվել են երիտասարդ մնալու տենչանքի հողի վրա:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այն կինն իրեն շատ սխալ դրսևորեց: Իրականում նա ինձ պիտի շնորհակալություն հայտներ, այլ ոչ թե մարդկանց ներկայությամբ գոռար ու տհաճ հայացքներով չափեր:

Понравилась статья? Поделиться с друзьями: