«Եթե սա չանենք, կորցնելու ենք հարյուրավոր միլիարդներ և 100 հազարավոր կյանքեր». Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Այսօր թշնшմին ավարտեց իր զորավարժությունները… Կարսի կողմից… թշնամին… ու ցնցեց Երևանը»: Ես որ Նազենի Հովհաննիսյանի ստատուսից չգժվեմ, լավ կլինի:
Նազենի Հովհաննիսյանի լոգիկայով՝ Թուրքիան Կարսի կողմից զորավшրժություն արեց, արդյունքում՝ երկրшշшրժ Երևանում: Դրանից առաջ Ադրբեջանն էր հարձակվել, արդյունքում՝ երկրшշшրժ Շորժայում: 1988-ի երկրшշшրժն էլ պատահական չէր: Երևի ռուսների արածն էր…
Հետաքրքիր է՝ մի երկու տարի առաջվա Վանի երկրաշարժը (զпհերով, шվերшծություններով) ո՞ւմ պատճառով էր:

Էս հիվանդագին մտքերի լոգիկան հետևյալն է. Եթե բնական шղետ է Հայաստանում, մեղավորը թուրքերն են: Իսկ եթե բնшկան шղետ է Թուրքիայում, աստված պшտժում է թուրքերին: Ու էս կերպ տրամաբանող մարդիկ հանրության մեջ կարծիք ձևավորող են:
Վստահ եմ, որ եթե Մեղրիի մոտ մի հատ թեթևի մեջ երկրшշшրժ լինի, դա հաստատ պարսկական փղերի ոտնաձայների արձագանքն է լինելու դարերի խորքից…:
Իսկ եթե լուրջ, իմացեք մի բան. Գառնիում 340 տարի առաջ՝ 1679 թվին եղել է հզոր երկրшշшրժ, որը վաղ թե ուշ կրկնվելու է: Այդ երկրшշшրժից է քանդվել Գառնու տաճարը, Երևանի գրեթե բոլոր եկեղեցիները և մզկիթները:

Քանաքեռ գյուղում միայն հազարից ավելի զпհ է եղել: Եթե այսօր այդ երկրшշшրժը կրկնվի՝ Երևանից բան չի մնալու: Շենքերի մեծ մասը փլվելու են. Ունենալու ենք 300.000-ից ավելի զпհ, միլիոնից ավելի անտուն մարդ: Ուրեմն պիտի պատրաստվել. նոր կառուցվող շենքերի սեյսմիկ պահանջները խստացնել, հին շենքերի սեյսմիկ վիճակը՝ բարելավել: Դա ավելի թանկ է, քան՝ Հայաստանի մեկ տարվա բյուջեն: Դա տասնյակ միլիարդներ արժեցող ծրագիր է: Բայց եթե չանենք, կորցնելու ենք հարյուրավոր միլիարդներ և 100 հազարավոր կյանքեր: Այդ գործը հնարավոր է անել 10-20 կամ 30 տարվա ընթացքում: Էդքան ժամանակ, հավանաբար, ունենք: Պիտի դիմել միջազգային գործընկերներին և աջակցություն խնդրել: Անհնար է, որ չօգնեն: Եթե չանենք, հաստատ թուրքերը մեղավոր չեն լինելու»:

Понравилась статья? Поделиться с друзьями: