Եթե դեռ չեք արել ամանորյա առևտուրը, իմացեք, որ եթե նախորդ տարի նախատեսում էիք 200-300 հազար դրամ, ուրեմն այս տարի…Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանն իր էջում գրել է.
Խանութներում և սուպերմարկետներում մարդկանց հոսքը նորից մեծանում է՝ Նոր տարվա տոներին ընդառաջ։ Տեսնում եմ, թե ոնց են հայաստանցիները ինքնամոռաց լցնում զամբյուղները՝ միաժամանակ բո ղոքելով ապրանքների աստղաբաշխական թանկացումից։ Այժմ համեմատեք, թե Հայաստանում տնտեսական տգետ քաղաքականության հետևանքով ինչպիսի գներ են առաջացել։ -Ձեթը, որ ամիսներ առաջ արժեր վեց հարյուր դրամ, հիմա առնվազն հազար դրամ է, -Շաքարավազի 1կիլոգրամը հասել է 490-500 դրամի, -Ձիթապտղի գինը 450 դրամից դարձել է 820 դրամ, -Տոմատի փոքր բանկան գերազանցում է 350 դրամը, -Ալյուրի 1 կիլոգրամն անցնում է 320 դրամը, 5կիլոգրամանոց պարկը 1600

դրամ է նախկին 1100-ի տեղը, -Պահածոյացված եգիպտացորենն ու սունկը հասել են 560-600 դրամի,
-Մարինացված վարունգը՝ յոթ հարյուր դրամի,
-Տորթի համար նախատեսված Տուլչինկաները հինգ հարյուր դրամից հասել են 810 դրամի։ Եթե դեռ չեք արել ամանորյա առևտուրն ու հաշվում եք ձեր ծախսերը, իմացեք, որ եթե նախորդ տարի նախատեսում էիք 200-300 հազար դրամ, ուրեմն այս տարի նույնպիսի սեղանի համար պիտի ծախսեք առնվազն չորս հարյուր հազար դրամ։ Արժի՞ արդյոք Նոր տարվա մի քանի անիմաստ և բամբասանքով հարուստ օրվա համար այդքան փող ծախսել, հետո փչացած ապրանքի մեծ մասը թափել՝ հունվար ամիսն էլ դատարկ նստելով։ Նախատեսած երկու հարյուր հազար դրամով կարող եք ընտանիքով Արցախ գնալ և սեղանի բդի փոխարեն ինտելեկտուալ կերպով վայելել հայրենիքը, երեխաներին արժեքներ սովորեցնել, ոտելու ու հարբելու փոխարեն տեսնել, թե ինչպիսի երկրում եք ապրում և սիրել այն։

Եթե ամեն դեպքում վախենում եք Արցախ գնալուց (թեպետ վախենալու ոչինչ չկա), շրջագայեք ՀՀ-ում։ Մի ամրագրեք համարներ թանկարժեք հյուրանոցներում, այլ շրջագայեք, այցելեք Տավուշի պատմամշակութային վայրեր, գնացեք Լոռու Շամլուղ գյուղ, որն ավելի գեղեցիկ է, քան ձեր պաշտած շվեյցարական բնությունը։ Գնացեք Գյումրի ու հիացեք ճարտարապետական ոճով, իսկ եթե գնաք Արմավիր և հասնեք Բագարան, ապա կլինեք Աստվածաշնչյան Դրախտի կենտրոնում, որտեղ ծնունդ են առել Ադամը և Եվան։ Փորձեք իջնել ներքև ու հասնել Վայոց Ձոր և Սյունիք, Նորավանքից և Տաթևից բացի այդ վայրերում ուրիշ հրաշագեղ տեղեր էլ կան։ Եթե գնաք Խնձորեսկ, ճոճվող կամրջի զգացողությունները ողջ կյանքում անմոռաց հուշեր կարթնացնեն։

Դե էնտեղից Արցախ էլ մի քանի կիլիոմետր է, մտեք Աղավնո, համտեսեք նորաստեղծ հացատան լահմաջոն և լավաշը, շարունակեք ճանապարհը մտեք Եղցահող, գնացեք Գանձասար, Ամարաս, Ճանկաթաղ ու Նորշեն, զգացեք, թե ինչ է իսկական Արցախը։ Հավատացեք, ամանորյա երեքից չորս օրը ստամոքս լցնելու ու իրար տուն բամբաներկա տանելու փոխարեն արժի ճանաչել հայրենիքը և ապրել իսկական արժեքներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: