«Դա շատ ուժեղ կատարում էր» Յուլիանա Մելքումյանի հզոր կատարումը ցնցեց ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին
Յուլիանա Մելքումյանը քսաներկու տարեկան է, Ռուսաստանի Սարատով քաղաքից ։ Նա 11 տարեկանից զբաղվում է էստրադային-վոկալ երգեցողությամբ, նաև մասնակցել է հսկայական քանակությամբ երաժշտական մրցույթների։
22-ամյա հայուհին՝ Յուլիանա Մելքումյանն Առաջին ալիքի «ГОЛОС» նախագծի նոր եթերաշրջանի կույր ունկնդրումն է անցել։ Աղջիկը դարձել է՝ հինգերորդ եթերաշրջանի առաջին երգչուհին ։
Յուլիանա Մելքումյանը կատարել է Օլգա Կորմուխինայի «ճանապարհ» երգը, պտտվել են բոլոր չորս ուսուցիչները՝ Դիմա Բիլանը, Պոլինա Գագարինան, Լեոնիդ Ագուտինը եւ Գրիգորի Լեպսը։
Աղջիկը երջանկությունից նույնիսկ լաց էր լինում: Իր թիմ է հրավիրել Պոլինա Գագարինին եւ անվանել «ադամանդ»։ «Դա շատ ուժեղ կատարում էր», — մեկնաբանել է Լեոնիդ Ագուտինը: Սակայն Աղջիկը որոշել է գնալ Գրիգորի Լեպսի թիմ:
Գրիգորի Լեպսը նշել է, որ «մենք միշտ ուշ ենք սկսում, այնուհետև երկար ենք մնում»: Երգիչը, հավանաբար, նկատի ուներ իր կարիերան։
Տեսանյութը կարող եք դիտել ստորև.