Գևս էլ չկա… Բակուր Մելքոնյան

«Արտ Լանչ» սննդի կետերի հիմնադիր Բակուր Մելքոնյանը գրել է․

Գևս էլ չկա…
Արցունքն աչքերին մեկը մոտեցավ ցավակցեց: Երբ նայեցի դեմքին, ասեց ինձ չեք ճանաչի, ես Գևի հյուրատանը մի անգամ հանգստացել եմ…
Չկար մեկը, ով գոնե մեկ անգամ շփվել էր Գևորի հետ, չսիրեր իրեն, չգնահատեր իր բարիությունը, օգնելու պատրաստակամությունը: Տեր Շավարշն ասում ա (խորին շնորհակալությունս Տեր Շավարշին այս ծանր օրերին հոգևոր աջակցության և իմաստուն խրատների համար), ասում ա Գևը շուտ-շուտ այցելում էր իրեն, հարցնում էր մարդկանց անուններ, ովքեր սննդի կարիք ունեն:

Գևս հասնում էր բոլորին, բայց ճակատագիրը զարմանալի զուգադիպություններ ունի: Երբ Գևորի հայրը մահացել էր ինֆարկտից, Գևը 4 տարեկան էր, հիմա էլ ինքը գնաց նույն ախտանիշով, թողնելով իր 4 տարեկան զույգին…
Հ. Գ. Ներողություն եմ խնդրում շատերից, նախօրոք չտեղեկացնելու համար, սուգը ավելի չխորացնելու և ընտանիքի հարազատներին ուժեղ սթրեսից հեռու պահելու խնդիր էի դրել իմ առջև:

Понравилась статья? Поделиться с друзьями: