Գոհար Ավետիսյանի 28-ամյակի և որդու 1-ամյակի մեծ խնջույքները, Ռազմիկ Ամյանի կատարումն ու շքեղ նվերները. ժամացույց՝ 40 հազար դոլար, ականջօղեր՝ 20 հազար դոլար արժեքով

Դիմահարդար Գոհար Ավետիսյանի որդին՝ Գասպարը, հուլիսի 3-ին դարձել է 1 տարեկան, ինչի առթիվ ծնողները մեծ խնջույք են կազմակերպել: Գասպարի ծննդյան հաջորդ օրը՝ հուլիսի 4-ին, Գոհարի ծննդյան օրն է: Նա Ինստագրամի իր էջում որդու խնջույքից լուսանկարներ է հրապարակել և գրառում արել:

«Շնորհավոր ծննդյանս օրը: Այսօր ես դառնում եմ 28 տարեկան, չէի կարող ավելի լավ նվեր պատկերացնել, քան որդիս է, մեծ ու սիրելի ընտանիքս, և դուք՝ իմ սիրելի լսարան: Ես ձեզ շատ եմ սիրում»,- գրել է նա:Գոհարի որդու ծննդյան խնջույքին երգել են Ռազմիկ Ամյանը, Արկադի Դումիկյանը: Գոհարը նշել է, որ Ռազմիկ Ամյանի երգի ներքո որդու հետ պարելն իր երազանքներից մեկն էր, որն իրականացել է:

Որդու ծննդյան խնջույքից հետո Գոհարն ընտանիքի ու ընկերների հետ նշել է իր 28-ամյակը: Խնջույքը եղել է շենքի 86-րդ հարկում և վերևից ալպինիստները պահել են «Շնորհավոր ծնունդդ, Գոհար» գրությամբ պաստառ: Այս անակնկալը նրան մատուցել եղբայրներն ու քույրը:

Դիմահարդարը նաև ցույց է տվել, թե ինչ շքեղ նվերներ են ստացել ինքն ու որդին: Գոհարը Rolex բրենդի ժամացույց է նվեր ստացել, որի արժեքը 40-50 հազար դոլար է: Նա նաև նվերներ է ստացել Yves Saint Laurent, Balenciaga, Valentino, Dior, Tom Ford, Louis Vuitton բրենդներից:Դիմահարդարը ցույց է տվել իր ծնողների նվերը Mercury բրենդից և նշել, որ այն զարդերի աշխարհի ամենաթանկարժեք բրենդներից է: Ծնողները Գոհարին ականջօղներ են նվիրել, դիմահարդարն ընդգծել է, որ դրանք մեկ Mercedes մեքենա արժեն:Բրենդի պաշտոնական կայքում ականջօղներն արժեն 20 հազար դոլարից ավելի: Գոհարը նաև պատմել է, որ ամուսինն իրեն սպիտակ ոսկուց ադամանդապատ մատանի ու ականջօղներ է նվիրել, բայց չի նշել դրանց գինը:

Դիմահարդարը ցույց է տվել որդու նվերները՝ 1 կգ արծաթից սպասք, ոսկյա խաչ, մատանի, տարբեր հագուստներ թանկարժեք բրենդներից։ Արդեն այսօր դիմահարդարն ընտանիքի՝ ամուսնու և իր ծնողների հետ հանգստի է մեկնում, բայց դեռ չի նշել, թե ուր:

Понравилась статья? Поделиться с друзьями: