Գնացինք ռեստորան, դրոն իջավ վերևից․․․Մաշ Իսրայելյանը սիրելիից անակնկալ առաջարկություն է ստացել․ տեսանյութ

Դերասան Գարիկ Սաֆարյանն այսօր ամուսնության առաջարկություն է արել երգչուհի Մաշ Իսրայելյանին։

Օրվա մանրամասները Մաշն առաջինը պատմել է Tert.am Life-ին ու հուզված ասել, որ առաջարկությունն իր համար անսպասելի էր, թեև 4 տարի է՝ ընկերություն են անում։

Սիրելին նաև «Infiniti» մակնիշի մեքենա է նվիրել Մաշին․ նվերը մատուցել են երգչուհու հայրիկի հետ համատեղ:

«Ընդհանրապես չէի սպասում նման առաջարկության, հիմնականում ամեն ինչ արագ հասկանում եմ, ինձնից ինչ-որ բան թաքցնելը բարդ է, բայց այս անգամ Գարիկին հաջողվեց գաղտնի պահել ամեն բան: Միասին Զվարթնոց տաճարում ֆոտոշարք պետք է իրականացնեինք, պատրաստվել էի:

Գարիկն առաջարկեց նախ գնալ այն ռեստորանը, որտեղ ամռանը կայանալու է մեր հարսանիքը: Գնացինք ռեստորան, բակում Գարիկն ամուսնության առաջարկություն արեց: Դրոն իջավ վերևից, որի վրա թելից կախված էր մատանիս, նաև Գարիկն ու հայրս համատեղ ինձ նոր մեքենա նվիրեցին»,- ասաց նա:

Մաշը շեշտեց, որ տևական ժամանակ է՝ խոսում են հարսանիքի մասին ու ծրագրում այն, բայց առաջարկությունը այլ էմոցիաներ է առաջացրել:

«Հիմա ինձ օդերով եմ զգում, երջանիկ եմ՝ չնայած պատկերացնում էի, որ մոտ ժամանակներս հարաբերություններն օրինականացնելու ենք:

Մենք ավելի շուտ պետք է ամուսնանայինք, բայց հայրս մեկնել էր ԱՄՆ, սպասում էինք վերադառնա, հետո ամուսնանանք: Ծրագրում ենք ամռանը հարսանիք կազմակերպել»,- եզրափակեց երգչուհին:

Понравилась статья? Поделиться с друзьями: