Բա եղա՞վ հրամանատար: Աստված չի կարողացել մեզ բաժանել, դուք ո՞նց եք բաժանելու….Հրազդանից զпհվшծ զույգ եղբայրների տատիկի հուզիչ գրառումը

Թեժ մարտերից մեկի ժամանակ, տղաներին կորցնելու վախից հրամանատարն ասել է, որ ուզում է բաժանել զույգերին:
-Բա եղա՞վ հրամանատար: Աստված չի կարողացել մեզ բաժանել, դուք ո՞նց եք բաժանելու:

Տղերքը չկան: Ծանր է հաշտվել իրականության հետ: Տղաներիս շիրիմների կողքին դրել եմ Արցախի քարտեզը և չեմ կարողանում հավատալ կատարվածին: Մենք տվեցինք հայրենիքին մեր ամենա թանկերին: Ավերակ եմ՝ փլված եկեղեցու նման: Չեմ ցանկանում առերեսվել իրականության հետ: Ենթագիտակցական մշուշ է: Ափեափ ես զարկվում:

Չգիտես, քամին ուր է քշելու:Չկա մեկը, որ կարողանա օգնության ձեռք մեկնել: Ոչ ոք չի կարող փոխել կատարվածը: Արցախը չկա: Այն դավադրաբար ընկել է, իսկ տղաներն այնտեղ բարձունքում մի բուռ հող դարձան: Հետո բանականությունդ հուշում է, որ ցավի հետ պետք է սովորես ապրել մի հարկի տակ, հանուն նրանց թանկ հիշատակի, հանուն հայրենյաց հողի, հանուն շարունակության պայքարի….
Իսկ այնտեղ դուդուկներն անձայն են նվագում՝ «Թռչեի մտքով տուն….»:

Չեմ ներելու քեզ՝ աշխարհ, որ մենակ թողեցիր հրեշի դեմ, այս թափառ ցեղի ու նրանց սատարողների հետ, որ ամենա վերջին կատարելագործված զենքեր կիրառեցին մի երկրի վրա, որը հնագույնն է իր մշակույթով և հին՝ ինչպես մոլորակը: Չեմ ներելու քեզ՝ աշխարհ: Ես չեմ կորցնի հույսս: Հավատում եմ ժողովրդիս հարատևության առեղծվածին….

Զեփյուռ Մկրտչյան՝ Արրցախում հերոսաբար զոհված հրազդանցի երկվորյակներ Վահեի և էդգարի տատիկի գրառումը

Понравилась статья? Поделиться с друзьями: