Բաքուն առաջ է քաշում 3 պայման շուրջ 200 ռшզմшգերիների վերադարձի դիմաց

Բաքուն առաջ է քաշում 3 պայման շուրջ 200 ռшզմшգերիների վերադարձի դիմաց

Այս մասին ՄԻԵԴ-ում ասել է հայ ռшզմшգերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ այժմ Ադրբեջանում շուրջ 200 հայ ռшզմшգերի կան: Նշենք, որ Բաքուն ընդունում է 73 քաղաքացու գերեվարման փաստը, սակայն չի ճանաչում մնացած120 գերիների առկայությունը, բայց հայկական կողմն ունի նրանց գերեվարման վերաբերյալ անհերքելի փաստեր:

Բոլոր գերիներին վերադարձնելու համար Բաքուն առաջ է քաշում 3 պայման`

1⃣Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների դուրս բերումն Արցախի տարածքից,
2⃣ Լրացուցիչ տարածքների զիջում, օրինակ ` Տիգրանաշեն (Քյարքի),
3⃣ Շուշի տանող Կարմիր շուկա ճանապարհի վերահսկողությունը

Այս խնդիրները լուծելու համար Բաքուն օգտագործում է հայ գերիների գործոնը:

Հարցին, թե որտեղից եք վերցրել նման տվյալները, նա պատասխանեց, որ տեղեկատվությունը ստացվում է մի քանի աղբյուրներից, այդ թվում՝ նախապես պատրաստված փաստաթղթերի նախագծերից:

Այս մասին գրում է Բաղրամյան 26 թելեգրամյան ալիքը:

Понравилась статья? Поделиться с друзьями: