Բացվում է խանութ, որտեղ ամուսիններ են վաճառվում… 5 հարկանի մեծ խանութ է…

Նյու-Յորքում բացվում է խանութ, որտեղ ամուսիններ են վաճառվում: Այն բաղկացած է 5 հարկից, և յուրաքանչյուր հարկում բացատրություններով ցուցանակներ են փակցված:

Առաջին հարկ. Առկա են ապահովված տղամարդիկ

Սովորաբար կանայք անցնում են ցուցանակի կողքով՝ ցանկանալով իմանալ, թե ինչ կա երկրորդ հարկում:

Երկրորդ հարկ. Առկա են ապահովված տղամարդիկ, ովքեր սիրում են երեխաների

Տեսնելով, որ ամեն ինչ լավ է դասավորվում, գնորդուհիները մտածում են երրորդ հարկ բարձրանալու մասին:

Երրորդ հարկ. Առկա են ապահովված ու գեղեցիկ տղամարդիկ, ովքեր սիրում են երեխաների ու օգնում են կենցաղային հարցերում

Եվ անգամ սա էլ է քիչ: Գնում ենք հաջորդ հարկ:

Չորրորդ հարկ. Առկա են ապահովված ու գեղեցիկ տղամարդիկ, ովքեր սիրում են երեխաների, օգնում կենցաղային հարցերում և ծայրահեղ ռոմանտիկ են

Թվում է թե սա է երջանկությունը, իսկ ի՞նչ կլինի եթե փորձենք ճակատագիրը և բարձրանանք վերջին հարկ:

Հինգերորդ հարկ. Ներեցեք, բայց այստեղ ամուսիններ չեն վաճառվում: Այս հարկը ստեղծված է նրա համար, որպեսզի ցույց տանք, որ կանայք միշտ ավելին են ուզում; Իսկ ձեզ ի՞նչը դուր չեկավ ներքևի հարկում: 

Կարճ ժամանակահատվածում խանութ այցելեցին հազարավոր կանայք, բայց նրանցից ոչ մեկը դուրս չեկավ գնումներով, բայց փոխարենը նրանք մի լավ ծիծաղեցին:

Понравилась статья? Поделиться с друзьями: