Արա Մարտիրոսյանն իր մենահամերգին Հայկոյի երգը կատարելիս հուզվեց (տեսանյութ)

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, կայացավ Արա Մարտիրոսյանի «Բաժանում չի լինում» մենահամերգը։

Մենահամերգի ընթացքում երգիչն ասաց, որ իր համար շատ դժվար է կատարել Հայկոյի երգը, բայց նա պարզապես չի կարող չհարգել իր 23 տարվա ընկեր Հայկոյի հիշատակն ու չկատարել Մաեստրոյի երգը։

«Դուք չեք պատկերացնի, թե ինչքան ենք մենք նրան մեծարում եւ ինչքան ունենք նրա կարիքը ամեն Աստծո օր, երդվում եմ ձեզ»,- ասաց Մարտիրոսյանը։

Արա Մարտիրոսյանը երգի կատարման ամբողջ ընթացքում հուզված է եղել, չի կարողացել զսպել արցունքները: Հուզվել է նաեւ ողջ դահլիճը: Հոտնկայս ծափերը երկար ժամանակ չեն դադարել:

Понравилась статья? Поделиться с друзьями: