Ապրիլի 29-30-ն՝ առանձին շրջաններում… սպասվող եղանակի մասին

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 29-30-ն՝ առանձին շրջաններում, մայիսի 2-3-ը շրջանների մեծ մասում, հատկապես կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 29-30-ը, մայիսի 2-3-ը կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Понравилась статья? Поделиться с друзьями: