Այս թատերական շոուներից ես հոգնել եմ…«Հայ Ազգը» ոչ հանրապետության հրապարակում էր, ոչ էլ Բաղրամյանում…

Նարեկ Մատինյանն իր էջում գրել է.

Ճիշտն ասած այս թատերական շոուներից ես հոգնել եմ… Աննկարագրելի ցավ եմ ապրում, քանի որ հասկանում եմ, որ այս բոլոր «շոուների» և «քաղաքական խաղերի» մասնակիցներն ու

կազմակերպիչները իրենց «ճառերի մեջ» ու «բոցաշունչ ելույթների մեջ» հերոսների ու կորցրած տարածքների մասին խոսելով անգամ չեն պատկերացնում, թե ինչ արժեք ունի ամեն մի զոհված հերոս իր ընտանիքի և մեր երկրի համար, ու ինչ արժեք ունի նրանց արյամբ սրբացած մեր հողի ամեն մի նանոմետրը:

Պատերազմում պարտվելուց, 1000-ավոր հերոսներին ու Արցախի զգալի մասը կորցնելուց հետո անտանելի է նկատել, թե ինչպես է ամեն մի քաղաքական ուժ յուրովի գլուխ գովում իրենց հանրահավաքին առավել շատ մարդ հավաքելու հարցում… Քանզի «ժողովուրդ» բառը

չափից դուրս շատ եք անկապ առիթներով կիրառել, այն կորցրել է իր «արժեքը», այնպես, որ այն կփոխարինեմ Ազգ բառով: Կներեք, սակայն պետք է հիասթափեցնեմ Ձեզ… Այսօր «Հայ Ազգը» ոչ հանրապետության հրապարակում էր, ոչ էլ Բաղրամյանում… Հայ Ազգը նստած մտածում է, թե ոնց մարսի ձեր 2 «թիմերի» կերածը և մեր գլխին բերածը!

Понравилась статья? Поделиться с друзьями: