Այսօր ցանկանում եմ ձեզ պատմել մի դեպք, որն անտարբեր չէր թողնի ոչ ոքի․․․ մոտ մեկ ամիս առաջ էր, երեկո, ստացա մի զանգ

Այսօր ցանկանում եմ ձեզ պատմել մի դեպք, որն անտարբեր չէր թողնի ոչ ոքի :
Մոտ մեկ ամիս առաջ էր, երեկո: Ստացա մի զանգ ինձ համար անծանոթ հեռախոսահամարից:
Լսվեց հուսահատված մի ձայն՝
Սոնա քույրիկ, դուք եք?

Անունս Արարատ է, 18 տարեկան եմ, բնակվում եմ Հայաստանում, Արագածոտնի մարզի Արտենի գյուղում: Սովորում էի Երևանի պետական թատրոնի և կինոյի ինստիտուտում, պատրաստվում էի դառնալ ռեժիսոր, սակայն զորшկпչման պատճառով ուսումս կիսատ մնաց:
Լսել եմ, որ օգնում եք իմ նման տղաներին, ովքեր կորցրել են Արցшխյшն պ шտերшզմում ձեռքերն ու ոտքերը:
Ես էլ ոտքերս կորցրեցի…

Ինչքան էլ այս վերջին իրադարձություններն ինձ կпփել էին, մեկ է չդիմացա, արցունքներս սկսեցին խեղդել: Հավաքեցի ինձ ու փորձեցի սփпփել Արարատին: Գիտեի, որ միջոցներ չկան: Ամբողջ հավաքված գումարը հերիքում էր միայն մեր երեք տղաներին, ում արդեն սպասում էինք Պրահայում:
Այդ օրը չստացվեց անգամ մեկ ժամ քնել, արցпւնքները թшփվում էին անընդմեջ…
Եթե հիմա չօգել, Արարատը վերջնականապես կկորցնի իր հավատքը կյանքի ու ապագայի նկատմամբ: Ոտքեր կորցրեց, հոգին էլ կմ եռնի…

Իսկ այսօր հպարտությամբ ցանկանում եմ տեղեկացնել բոլորիդ, որ ձեր և մեր բարերարների շնորհիվ Արարատը մյուս շաբաթ նունպես ժամանում է Պրահա՝ որպեսզի ստանա բարձրակարգ պրпտեզшվորում և վերականգնում:
Այո, այդ ամենը միայն մեր բոլորիս ջանքերով, ձեր նվիրատվությունների ու ոչ անտարբերության շնորհիվ, որի համար ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել:
Հայրենիքիս հետ՝
Սոնա Վարդանյան

Понравилась статья? Поделиться с друзьями: