Վահագն Խաչատրյանը գրում է.
Այսօր երթուղայինում մի կին բորբոքված զրուցում է (բառացի գրում եմ), այ քեզ բան ստատուս գրել էլ չի կարելի, էրէխուս դասղեկը կանչել է դե մամադ Նիկոլական է, հերիք եղավ դավաճանին պաշտպանես, ես էլ գնացի դասղեկին բերանիցս գալացը սեցի եւ
եկա․․․ ում ինչ գործն է ես ինչ կգրեմ: Էս ուր ենք հասել… փորձեցի կնոջից ճշտել դպրոցի անունը չասեց:
Լսեք այ նախկինում ընտրակեղծարար, ընտրակաշառք և ցուցակ ճշտողներ, հիմա էլ հայրենասեր և դավաճան եք պիտակավորում, նախկիների խաղերի մեջ եք մտել, ծնողների ստատուսներն եք վերահսկում երեխաներին կրթելու տեղը: Խոսքս վերաբերվում է այս տեսակի մանկավարժներին, որ վստահ եմ մի քանի գրոշի դիմաց ստոր քայլերի են գնում:
Դավաճանը ձեր տեսակն է, որ 5000 դրամով վաճառեցիք իմ ապագան ու կյանքիս լավագույն քսան տարիները, լռեք և սսկվեք: Հարգանքներս արժանապատիվ մանկավարժներին, որ քիչ չեն, միշտ մնացին իրենց բարձունքում, իսկ նախկինում ընտրակեղծարար ու ընտրակաշառք բաժանողներ խելոք նստեք տեղներդ: Սթափվեք…