Այսօր երեկոյան սպասվում է հերթական… Գագիկ Սուրենյանը կարևոր լուր է հայտնում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ այս տարվա մարտն աչքի է ընկնում բավականին մեծ փոփոխություններով՝ ականատես ենք լինում ջերմաստիճանի կտրուկ բարձրացումների ու անկումների:

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին եղանակի կայունացում չի սպասվում. մինչև մարտի 27-ը ներառյալ՝ չունենք եղանակի պարզեցում:

«Այսօր երեկոյան սպասվում է հերթական հզոր ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք, որը կգործի մինչև ամսի 25-ը ներառյալ: Բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ»,- ասաց նա:

Սուրենյանը ներկայացրեց նաև ապրիլի կանխատեսումը:

Понравилась статья? Поделиться с друзьями: