Այսօր ամբողջ օրը էդ տեսարանը աչքիս առաջն էր… աշխատանքիս տեղի մոտ մի կին էր կանգնած, ով ինքնամոռաց ու բարձրաձայն հեռախոսով էր խոսում…

Արթուր Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Այսօր կեսօրին աշխատանքիս տեղի մոտ մի կին էր կանգնած, ով ինքնամոռաց ու բարձրաձայն հեռախոսով էր խոսում զինծա ռայող տղայի հետ… Ձագ ջան, շոր ունի՞ս, հրամանատարներդ հետդ ի՞նչղ են, առողջականդ, ինչի՞ կարիք ունիս որդիս … համ էլ երազիս քեզի էի տեսել

Տիգրան ջան… ես լավ եմ, քուրդ ու փեսեդ լավ են, ընկերներդ լավ են, ըսեցին, օր քեզի բան պիտի ուղարկեին ընկերներդ, ես էլ քո սիրածդ բաղաջն էի դրել հետները, կերա՞ր…. Տիկո ջան, համով որդիս, իմ զինվոր տղա, զգույշ կեղնիս, զե նքը ծոցդ պահե և ուշադիր էղի, պոստի վրա

չքնիս հանկարծ շուն շան որդիք չգան տանին, մորդ վիզը ծուռ չթողնիս, քեզի բանմ եղավ, կխ ելռիմ ես… Ողջ առողջ գաս հասնիս մորդ ու տանդ, դռանդ, սենյակդ էլ ռեմոնտ անենք, օր քեզի նշանեմ… չէ ձագ ջան, լա ց չեմ լինի, քամուց ձենս կորավ (սակայն իրականում լա ց էր լինում)…

Հեռախոսը անջատեց, իր կանգնեցրած երթուղայինը բաց թողեց, հենվեց մեքենայիս ու մի կուշտ լա ցեց, հանգստացավ ու դարձյալ շարունակեց ճանապարհը… այսօր ամբողջ օրը այդ տեսարանը աչքիս առաջն էր և հոգիս տակն ու վրա էր արել… նույնիսկ առաջարկեցի մեքենայովս տանեմ ուր որ

պետք է, բայց աչքերը սրբելով ու սիրալիր կերպով շնորհակալություն հայտնելով հրաժարվեց: Տիգրան ջան, ախպեր ջան, քեզ չեմ ճանաչում, բայց թող որ քո գլխավորությամբ մեր բոլոր զինծա ռայողներին բարի վերադարձ լինի ու գաք հասնեք ձեր ծնողներին, նշանվեք, պսակվեք, որ ոչ մի ծնողի վիզը ծուռ չմնա…

Понравилась статья? Поделиться с друзьями: