Ամենացուրտ օրը. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 14-ի ցերեկը, 16-17-ին, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ:

Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-18-ին պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Հանրապետության տարածքում՝ Երևան քաղաքում՝ Ապրիլի 14-ի ցերեկը, 15-17-ին, 18-ի գիշերը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Понравилась статья? Поделиться с друзьями: