Ամանորին ինչ լուսանկարներ են հրապարակել հայ հայտնիները

Շոու-բիզնեսի հայ ներկայացուցիչները սոցցանցերի իրենց էջերում ընտանեկան լուսանկարներ են հրապարակել և շնորհավորել իրենց հետևորդներին Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ։

Երգիչ Միհրան Ծառուկյանը և դերասանուհի Արփի Գաբրիելյանը լուսանկարներ են հրապարակել իրենց որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ և կից գրել․

«Շնորհավոոո՜ր 2022 թվական, մեր ընտանիքներին սեր ու ջերմություն, իսկ մեր հայրենիքին խաղաղություն»։

«Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել մեր սահմանը հսկող առյուծասիրտ հզոր տղերքի Ամանորն ու Սուրբ ծնունդը… Թող 2022-ը Հայիս բերի միասնություն, խաղաղ և հզոր երկինք: Թող որ սերն անվերջ թևածի բոլորիդ ընտանիքներում…»,- լուսանկարին կից գրել է Արաբոն։

Հաղորդավար Գրիգ Գևորգյանը և պարուհի Սոնա Եսայանը լուսանկար են հրապարակել գեղեցիկ տոնածառի ֆոնին։

«Քանի որ Ամանորն ամենաընտանեկան տոնն է, ամփոփելուց առաջին հերթին հիշում ես ընտանիքիդ մասին:
2021-ը ընտանեկան ներդաշնակություն ու հանգստության տարի էր ու ես վստահ եմ, որ այդ ներդաշնակությունն ու հանգստությունը էլ ավելի կշատանա գալիք տարում:
Շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ»,- գրել է պարուհին։

«Աղոթենք, որ տարին Բարի լինի»,- գրել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը՝ լուսանկար հրապարակելով որդու հետ։

Հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանը լուսանկարներ է հրապարակել ամուսնու հետ և կից գրել․

«Հասցրիիինք!!!
2021-ը համ սիրուն, համ էլ դժվար տարի էր մեր ընտանիքի համար: Ուզում եմ 2022-ը խորը, ինքներս մեզ մոտենալու, իրար ավելի իսկական սիրելու, ջերմության ու խաղաղության տարի լինի: Առանձնահատուկ գրկում եմ ձեզ, իմ հարազաատ, իմ ջերմ ու մեծ ընտանիք-հետևորդներ, դուք ինձ անտանելի մեծ ուժ ու ինքնավստահություն, ամրություն ու սեր եք տալիս:
Պաչիկներ ձեր ընտանիքներից մեր փոքրիկ ընտանիքից:»

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան լուսանկարին կից գրել է․

«Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Խաղաղ երկինք ու առողջություն մեզ բոլորիս»։

«Միսս տիեզերք 2020» Մոնիկա Գրիգորյանը գեղեցիկ ֆոտոշարք է հրապարակել և կից գրել․

«Շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով աննկուն կամք, սեր, ընտանեկան ջերմություն, խաղաղություն, վերելքներ ու մեծ ձեռքբերումների։ Թող 2022-ը լի լինի հրաշքներով, ժպիտներով, խինդով ու ուրախությամբ։ Շնորհավոր Նոր տարի»։

Դերասան-ամուսիններ Աշոտ Տեր-Մաթևոսյանն ու Սոֆյա Պաղոսյանն ընտանեկան ֆոտոշարք են հրապարակել՝ առաջին անգամ ցույց տալով փոքրիկ որդու դեմքը։

«Առաջին Նոր Տարին մեր կյանքի հրաշքի հետ։ Թո՜ղ եկող տարում բոլորի տներում միայն սեր ու համերաշխություն լինի։Մեր ընտանիքից բոլորիդ դրական լիցքեր ու ջերմություն ենք ուղարկում։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- լուսանկարներին կից գրել է դերասանուհին։

Դերասան Էդգար Իգիթյանն ընտանեկան ֆոտոշարքին կից գրել է․

«Ուզում եմ՝ հավատով լցվենք ու վստահ լինենք, որ մեր երկրի լավ ապագան կախված է մեզնից և թող գալիք տարին դարձնենք մերը ու հնարավորություն ունենանք ավելի շատ արարելու, ստեղծագործելու, աշխատելու, զարգանալու, ստեղծելու նոր հարթակներ, նոր գաղափարներ: Լցվենք հույսով ու երիտասարդացնենք մեր շրջապատը, դարձնենք ավելի պայծառ ու գունեղ: Ինչ խոսք, շատ անելիքներ ունենք դեռ: Մեծ հույսերով՝ դեպի նոր տարի: Շնորհավոր Ամանոր»,- գրել է Էդգարը։

Սիրելի՛ ընթերցողներ, շնորհավորում ենք Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում ենք, որ 2022 թվականը ձեր ընտանիքներին երջանկություն և բազում հաջողություններ բերի, իսկ մեր երկրի համար լինի խաղաղության ու բարեկեցության տարի։

Понравилась статья? Поделиться с друзьями: