1,5կգ խոզի փափուկ միս եմ վերցնում և պատրաստում Ամանորյա սեղանի գլխավոր ուտեստը

Ամանորի սեղանները լի են մսային ուտեստներով, սակայն բուժենինան զբաղեցնում է առանձնահատուկ տեղ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • խոզի փափուկ միս՝ 1,5կգ
  • գազար՝ 1 հատ մեծ
  • սխտոր՝ 1 գլուխ
  • աղ՝ 1,5 ճ.գ.
  • մանանեխ՝ 0,5ճ.գ.
  • մանանեխ հատիկավոր՝ 1ճ.գ.
  • համեմունքներ. կարմիր պղպեղ, համեմի սերմ, հատիկավոր սև պղպեղ, ծիտրոն, սև պղպեղ, կարմիր պղպեղ, ռեհան, ուրց՝ 3ճ.գ.

Պատրաստման եղանակ.

Միսը լվանալ և չորացնել թղթե անձեռոցիկով:

Կտրատել սխտորի պճեղները՝ յուրաքանչյուրը 2-3 շերտի:

Գազարը կտրատել փոքր կտորների: Մսի վրա կտրվածքներ անել՝ միմյանցից 2սմ հեռավորությամբ: Կտրվածքների մեջ սխտոր և գազար դնել:

Համեմունքների խառնուրդ քսել, նաև մանանեխ և աղ: Թողնել, որ առնվազն 3 ժամ մարինացվի:

Վերցնել թխելու համար նախատեսված 2 տոպրակ, անցկացնել իրար մեջ, որ տոպրակը լինի 2 շերտով: Մեջը դնել միսը, սեղմել, որ տոպրակի մեջ օդ չմնա և կապել:

Սառը ջրով մեծ կաթսայի մեջ դնել մսով տոպրակը և եփել 1 ժամ: Երբ ջուրը սկսի եռալ, կրակը թուլացնել:

1 ժամ անց միսը հանել ջրից, դնել տապակի մեջ, զգուշորեն կտրել տոպրակը և եփել ջեռցում՝ մինչ կարմրա-ոսկեսգույն կստացվի: Թխել 20-30 րոպե՝ 180 ջերմաստիճանի ներքո:

Պատրաստի միսը պահել սառնարանում:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: