Սմբուկով ամենահամեղ աղցանը կորեական ձևով, շատ համեղ է ստացվում

Կորեական բաղադրատոմսով սմբուկով աղցան պատրաստելու համար պետք են հետևյալ բաղադրիչները.

  • երկու սմբուկ, մեկ մեծ գազար, բուլղարական մեկ մեծ պղպեղ,
  • մեկ սոխ, համեմ ու մաղադանոս, բուսական յուղ,
  • աղ,քացախ և քունջութ (եթե ցանկանում եք)։

Պատրաստման եղանակը.Սմբուկը պետք չէ մաքրել, այլ լավ լվանալ, բարակ շետերով կտրատել, իսկ գազարն անհրաժեշտ է կորեական քերիչով անցկացնել կամ շատ մանր, երկար և բարակ կտրատել։ Ապա պետք է սմբուկի բարակ շերտերը տապակել բուսական յուղի մեջ։

Տապակելուց հետո սմբուկներն արդեն կարելի է դնել մեծ ամանի մեջ և լցնել քերած գազարը, կտրատած պղպեղը և սոխը։ Այս ամենը պետք է մի լավ խառնել ու ավելացնել աղը, քացախը, կտրատած կանաչին։

Արդեն պատրաստված աղցանի մեջ անհրաժեշտ է ավելացնել բուսական յուղն ու թավայի մեջ մի փոքր բոված քունջութը։

Նույն աղցանը կարելի է ավելի կծու պատրաստել՝ ավելացնելով կծու համեմունքներ։

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: