Մայրիկս օրերս զարմացրեց ինձ լոլիկի այս բաղադրատոմսով… այսքան համեղ աղցան երբևէ չէի փորձել

Լոլիկի պատրաստման այս եղանակն ինձ համար դարձել է անփոխարինելի: Եթե դուք նույնպես հոգնում եք սովորական լոլիկից, ուրեմն կարող եք փորձել այս հետաքրքիր բաղադրատոմսը, որը ստացվում է վառ առանձնահատուկ համով ու տեսքով:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • լոլիկ՝ 1կգ
  • անանուխ՝ 1 կապ
  • սխտոր՝ 10 պճեղ
  • ձեթ՝ 50 մլ
  • աղ, պղպեղ
  • մեղր՝ 1ճ.գ.

Պատրաստման եղանակ.

Լոլիկը լվանալ և կտրատել ցանկացած ձևի կտորների:

Սխտորի քանակը որոշեք ըստ ցանկության. եթե սիրում եք շատ կծու, ուրեմն ավելի շատ վերցրեք:

Խառնել ձեթը, աղն ու պղպեղը, մեղրը, ճզմած սխտորը:

Անանուխը կտրատել: Եթե չկա թարմ, կարող եք նաև չորացրած օգտագործել:

Հարմար տարայի մեջ շերտերով լցնել. լոլիկ, անանուխ և սոուս:

Փակել կոնտեյները կափարիչով և 2 ժամով ուղարկել սառնարանը:

Մի քանի օր լոլիկը հանգիստ կարող եք պահել սառնարանում:

Անանուխը կարող եք փոխարինել ռեհանով, ծիտրոնով:

Մեղրն ավելացրեք ըստ ճաշակի:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: