Կոտլետի մսի մեջ ալյուրի փոխարեն գաղտնի բաղադրիչ եմ ավելացնում… ստացվում են փքուն ու փափուկ

Իմ պատրաստած հավի կոտլետը գերում է իր համով ու ախորժելի տեսքով: Դրանք ստացվում են անչափ հյութեղ, փափուկ:

Մեծ սիրով կիսվում եմ անթերի կոտլետների իմ բաղադրատոմսով:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • հավի կրծքամիս՝ 800գ
  • մածուն կամ կեֆիր՝ 150մլ
  • աղ՝ ըստ ճաշակի
  • հալած պանիր՝ 70գ
  • սպիտակաձավար՝ 2ճ.գ.
  • ալյուր՝ 1ճ.գ.
  • կարագ՝ 40գ
  • սխտոր՝ 1 պճեղ

Պատրաստման եղանակ.

Լվանալ, չորացնել և մաքրել հավի կրծքամիսը: Աղալ այն մաքրած սխտորի հետ միասին:

Մսին ավելացնել աղը, կեֆիրը, սպիտակաձավարը, խոշոր քերիչով անցկացրած պանիրն ու խառնել:

Սպասել մոտ 15 րոպե: Խճողակից կոտլետներ ձևավորել: Թաթախել ալյուրի ու սխիտակաձավարի խառնուրդի մեջ:

Տապակի մեջ կարագ լցնել, տաքացնել ու մեջը տապակել կոտլետները՝ թույլ կրակի վրա, երկու կողմից:

Այսպիսի կոտլետ ոչ մի ռեստորանում չեք փորձի… Լավագույնը կպատրաստեք միայն ձեր խոհանոցում…

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: