Ինչպես պատրաստել ճարպապուխտ (սալ)

Տարվա ցուրտ եղանակին օրգանիզմը պահանջում է ավելի յուղոտ սնունդ, որի անբաժանելի մասը կազմում է ապխտած տեսականին։

Շատերի կողմից սիրված ճարպապուխտն ունի իր ե՛ւ դրական, ե՛ւ բացասական ազդեցություն։ Ոմանք կարծում են, որ ճարպապուխտը մեծապես վնասում է կազմվածքին,  սակայն  նրանք սխալվում են, որովհետև ճարպապուխտը, իհարկե որակյալ մթերքը, ավելի օգտակար է օրգանիզմին քան ձիթայուղը,  ճարպապուխտն  շատ դրական հատկանիշներով է օժտված։

Տվյալ նախուտեստը կազմվածքի վրա ազդում է միայն այն դեպքում, եթե նրա օգտագործումն իրոք չարաշահվում է, հակառակ դեպքում այն բավականին էֆեկտիվ ազդեցություն է ունենում։

Ալկոհոլի հետ օգտագործելիս այն կանխում է հարբածությունը. յուղը բավականին  արագ է տարածվում ստամոքսում եւ արգելափակում է սպիրտի ներծծումը, իսկ սպիրտն օգնում է ավելի արագ մարսել յուղոտ մթերքները։

Ճարպը էներգիայի աղբյուր է, անգամ ամենափոքր կտորն ուտելուց հետո կարելի է բավականին լավ վերալիցքավորվել։ Այս հատկությունն առավել կարեւոր է ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, երբ ճարպապուխտով մեկ հատ սենդվիչը կարող է լրացուցիչ ուժ պարգեւել։

Ճարպը խթանում է ինտելեկտուալ գործունեությունը  եւ ամրապնդում է իմունիտետը:

Ստորև ներկայացվող տեսանյութում մանրամասնորեն ներկայացվում է ճարպապուխտի պատրաստման եղանակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: