Արդեն մի քանի տարի շերտավոր խմորը պատրաստում եմ այս արագ բաղադրատոմսով… Շատ հաջող է ստացվում…

Տարբեր թխվածքների պատրաստման համար հարմար այս արագ շերտավոր խմորը ստացվում է համեղ և շատ նուրբ: Իսկ այն պատրաստելու համար պահանջվում է շատ քիչ ժամանակ և բաղադրիչներ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1կգ ալյուր
  • 800գ կարագ
  • 2 ձու
  • 1թ.գ. աղ
  • 2ճ.գ. 5-7%քացախ
  • 350մլ սառը ջուր

Պատրաստման եղանակ.

  • Կարագն անցկացնել քերիչով՝ ալյուրի մեջ թաթախելով:
  • Կարագն ու ալյուրը խառնել:
  • Խորը տարայի մեջ խառնել աղը, քացախը և ձուն: Լցնել սառը ջուր և խառնել՝ մինչ միասեռ զանգված կստացվի:
  • Հեղուկ զանգվածը միացնել կարագով ալյուրի հետ՝ փոքր մասերով ավելացնելով:
  • Հունցել շերտավոր խմորը:
  • Մեծ գունդ ձևավորել, կիսել երկու հավասար մասերի: Փաթաթել սննդային տոպրակով և առնվազն 2 ժամ պահել սառնարանում:
  • Շերտավոր խմորը հարմար է ինչպես քաղցր, այդպես էլ աղի թխվածքների համար:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: