Արդեն մի քանի տարի Ամանորին պատրաստում եմ այս պարզ, բայց շատ համեղ ու թեթև թխվածքը

Այսպիսի թխվածքը կզարդարի ձեր սեղանը, ընդ որում այն կարող եք պատրաստել, անգամ եթե շատ ժամանակ չունեք: Գործողությունները պարզ են, բաղադրիչները նույնպես: Միայն թե պետք է պատրաստել սիրով, այդ դեպքում ամեն ինչ հրաշալի կստացվի:

Այս թխվածքի առանձնահատկությունը կայանում է սպիտակուցային կրեմի մեջ, որը թխվելու ընթացքում վերածվում է փքուն բեզեի: Դրա շնորհիվ աղանդերը ստացվում է նուրբ, միևնույն ժամանակ խրթխրթան:

Нежные рогалики с безе

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կարագ՝ 200գ
  • ալյուր՝ 2 բաժակ
  • ձու՝ 2 հատ
  • թթվասեր՝ 0,5 բաժակ
  • կիտրոնի հյութ՝ 1ճ.գ.
  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • վանիլին՝ ըստ ճաշակի
  • շաքարի փոշի՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

Կարագը լավ սառեցնել, այնուհետև անցկացնել քերիչով և խառնել ալյուրի հետ: Ավելացնել կիտրոնի հյութ, թթվասեր և դեղնուցներ: Խմոր հունցել, գնդիկի ձև տալ և 1–2 ժամով ուղարկել սառնարանը:

Սառեցրած սպիտակուցը հարել շաքարավազի և վանիլին հետ, այնպես, որ սպիտակ փքուն զանգված ստացվի: Խմորը բաժանել 3 մասի, յուրաքանչյուրը գրտնակել և սպիտակուցային կրեմ քսել:

Շերտերը բաժանել եռանկյունների: Փաթաթել՝ սկսելով լայն կողմից:

Դասավորել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, մինչ թխվածքը գեղեցիկ ոսկեգույն կդառնա:

Թեթևակի սառած թխվածքին շաքարի փոշի ցանել:

Ցանկության դեպքում սպիտակուցային կրեմ քսելիս կարող եք մի քիչ էլ մանրացրած ընկույզ ավելացնել:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: