Օրեր առաջ մեր տնօրենը հայտնվել էր հիվանդանոցում, գնացի նրան այցելության… պալատում արտառոց մի բան նկատեցի…

Օրեր առաջ մեր տնօրենը հայտնվել էր հիվանդանոցում, գնացի նրան այցելության… պալատում արտառոց մի բան նկատեցի…

Դեպքը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ։ Մի օր մտա բանկ, պիտի տերմինալով վճարում անեի, բայց տեսա, որ ընդամենը մեկն է աշխատում, և, բնականաբար, մեծ հերթ էր հավաքվել։ Մինչ սպասում էի տերմինալից օգտվելու իմ հերթին, աչքս ընկավ պատից կախված հեռուսատցույցին․ ցույց էին տալիս թալանչիների, ովքեր ուրիշի անձնագրերով վարկեր էին վերցրել ու անհետացել։ Տղամարդկանցից մեկը՝ ամենաերիտասարդը, կարողացել էր 4 հատ վարկ վերցնել։

Ավազակներից ոչ մեկին չէի ճանաչում, և հետևաբար շուտ մոռացա տեսածիս մասին։

Հաջորդ օրը եկա աշխատանքի և իմացա, որ մեր տնօրենը հիվանդանոցում է․ պարզվեց, որ նախօրեին ծառ է բարձրացել, որ կեռաս հավաքի, ընկել ու կոտրել է ոտքը։ Ոտքին գիպս էին դրել, բայց դեռ 2-3 օր պիտի մնար հիվանդանոցում։ Կոլեգաներս բոլորը անհետաձգելի գործեր ունեին, և որոշվեց, որ հիվանդանոց ես պիտի գնամ։ Տղաներից մեկը գնաց խանութ, մի մեծ տոպրակով միրգ գնեց և առանձին տոպրակով էլ մոտ 2 կիլոգրամ կեռաս։ Դե հա, հումորով ենք, ինչ արած։

Մտնում եմ պալատ․ բացի մեր տնօրենից, կային ևս 2 հիվանդներ՝ կոտրված ոտքերով։

Տնօրենս ուրախացավ, ոչ թե իմ այցի համար, այլ կեռասի։ Մեր տնօրենն էլ լավ հումորի զգացում ունի։ Ստիպեց, որ մյուս անշարժացած տառապյալներին էլ հյուրասիրեմ։ Եվ հանկարծ՝ մոտենալով հիվանդներից մեկին, ճանաչում եմ հենց այն կողոպտիչին, ով ուրիշի անունով 4 վարկ էր վերցրել։

Ոչինչ չեմ ասում, ձևացնում եմ, որ ամեն ինչ կարգին է։ Ուղղակի հարցնում եմ, թե նա որտեղ է այդպես վնասվել։ Պարզվում է, որ նոր մեքենա է գնել (հենց այն գումարով) և վարելու առաջին օրը վթարի է ենթարկվել։

Մի խոսքով, դուրս եկա պալատից և զանգեցի բանկ։ Ասացի, թե որտեղ կարող են գտնել հանցագործին։

Մի քանի օրից ինձ կանչեցին բանկ և 50 000 պարգևավճար տվեցին։ Սկզբում չէի ուզում վերցնել, բայց հետո փոշմանեցի․ վերցրեցի և միայնակ թոշակառու հարևաններիս բաժանեցի։

Понравилась статья? Поделиться с друзьями: