Տաղանդավոր հայ տղան ելույթ ունեցավ ուկրաինական «Голос. Дети» նախագծում ու ցնցեց բոլոր ներկաներին… Տեսանյութ

Հայ փոքրիկները գրեթե միշտ տարբերվում են իրենց տաղանդներով։ Այսօր մենք կպատմենք ձեզ Ալեքսանդր Պոդոլյանի մասին, ով իր մասնակցյությունն է ունեցել ուկրաինական «Голос. Дети» նախագծի 3-րդ եթերաշրջանում։

Տղան կատարեց «Caruso» երգը։ Առաջին իսկ նոտաներից Սաշան իր գեղեցիկ ձայնային տվյալներով զարմացրեց ժյուրիին։ Նրանք պարզապես վայելում էին տղայի հիասքանչ կատարումը։

Նախագծի ժյուրիի անդամները պտտվեցին Ալեքսանդրի ելույթի ավարտից մի քանի վայրկյան առաջ։ Թե՛ դահլիճը, թե՛ ժյուրիի անդամները հոտընկայս ծափահարում էին տղային։

Ժյուրին անվանեց Սաշային «Գեղեցիկ ձայնով տղա», «շատ ուժեղ ձայն ունես, որը կարելի է անվանել ազգային հպարտություն»։ Հայ Տղայի հիասքանչ ելույթից փշաքաղվեցին բոլորը։

Ժյուրիի անդամներից Պոտապը ասաց, որ սպասում էր տղային, սպասում էր որ կգա, որ հաղթի այստեղ։ Չնայած նրան, որ ժյուրիի բոլոր անդամները ցանկանում էին, որ տղան ընտրի իրեն, Ալեքսանդրը ընտրեց Թինային։ Տեսանյութը՝ ստորև.

Понравилась статья? Поделиться с друзьями: